
Apricot Capital-ը մասնակցեց DigiTec 2024-ին
2024թ. հոկտեմբերի 4-6ը Apricot Capital (Էփրիքոթ Կապիտալ) առաջատար ներդրումային ընկերությունը մասնակցեց տարածաշրջանի ամենամյա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառմանը` DigiTec 2024-ին:
Ապրիլի 5-ին Երեւանում անցկացվեց առաջին «Doing Digital – Բացահայտելով թվային ապագան» ֆորումը, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը։
Միջոցառման նպատակն էր ներկայացնել թվային փոխակերպման վերջին միտումներն ու լավագույն փորձը, համաշխարհային տեխնոլոգիական եւ բիզնես հանրույթի շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը:
Ֆորումի շրջանակում ելույթների ու պանելային քննարկումների միջոցով բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով, իրենց գիտելիքով եւ տեսլականով կիսվեցին ավելի քան 15 խոսնակ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից ու Forbes-ից, Visa, Apricot Capital, Revytech, Hexens, Beta Financial Technologies, ICDT Global ընկերություններից, ինչպես նաեւ ՀՀ կառավարությունից։
Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման բանախոսներից էր։
Վերջին թարմացումը՝ 25.09.2023 15:05