Հաճախորդի իրավունքներ
«ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ –ի յուրաքանչյուր հաճախորդ իրավունք ունի իր սպասարկման հետ կապված դժգոհություններ ունենալու դեպքում ներկայացնել Բողոք Ընկերությանը։ Բողոքների ներկայացման և քննարկման կարգն ու ժամկետները սահմանված են ընկերության՝ Հաճախորդների Բողոքների քննության Ընթացակարգում:
Հաճախորդն իր Բողոքը պետք է ներկայացնի գրավոր` առձեռն հանձնելով կամ փոստով ուղարկելով «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի` ՀՀ, ք․ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 10 շենք, «Պիացցա Գրանդե» բիզնես կենտրոն, 1-ին հարկ, 110 տարածք հասցեում գտնվող գրասենյակ, կամ ուղարկել էլեկտրոնային փոստով` info@apricotcapital.am հասցեով: Ֆիզիկական անձ Հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու Ընկերության և իր միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Ֆինանսական համակարգի հաշտարար.
Հասցե` ՀՀ, 0010, ք. Երեւան, Մ. Խորենացի փողոց 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս` +374 (60) 70-11-11
Ֆաքս` +374 (10) 58-24-21
Էլ. փոստ`: info@fsm.am
Կայք՝: www.fsm.am
Աշխատանքային ժամեր՝ 09:00 – 18:00, բացի հանգստյան և տոն օրերից: Ընդմիջման ժամն է` 13:00 – 14:00
«ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ն Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել:
Բողոքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հաճախորդները կարող են զանգահարել +374 60 707111 հեռախոսահամարով:
Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի վերաբերյալ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Օրենքը կարող եք գտնել՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172249
Հաճախորդների բողոքների քննության ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Վճարումը` անվճար: Ժամկետը` գրավոր դիմումը ստանալուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը, բացառությամբ եթե տվյալ տեղեկության տրամադրման համար այլ ժամկետ չի սահմանված. Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` ընկերության գրասենյակում, էլեկտրոնային փոստով` info@apricotcapital.am հասցեով, կամ փոստով` ՀՀ, ք. Երևան, 0010, Վ․ Սարգսյան 10 շենք, «Պիացցա Գրանդե» բիզնես կենտրոն, 1-ին հարկ, 110 տարածք:
Բողոք ներկայացնելու համար կարող եք օգտվել հետևյալ հղումներից՝
Վերջին թարմացումը՝ 29.10.2024 12:35