Հաճախորդի իրավունքներ
«ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ –ի յուրաքանչյուր հաճախորդ իրավունք ունի իր սպասարկման հետ կապված դժգոհություններ ունենալու դեպքում ներկայացնել Բողոք Ընկերությանը։ Բողոքների ներկայացման և քննարկման կարգն ու ժամկետները սահմանված են ընկերության՝ Հաճախորդների Բողոքների քննության Ընթացակարգում:
Հաճախորդն իր Բողոքը պետք է ներկայացնի գրավոր` առձեռն հանձնելով կամ փոստով ուղարկելով «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի` ՀՀ, Վ․Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ, 812 հասցեում գտնվող գրասենյակ, կամ ուղարկել էլեկտրոնային փոստով` info@apricotcapital.am հասցեով: Ֆիզիկական անձ Հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու Ընկերության և իր միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Ֆինանսական համակարգի հաշտարար.
Հասցե` ՀՀ, 0010, ք. Երեւան, Մ. Խորենացի փողոց 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս` +374 (60) 70-11-11
Ֆաքս` +374 (10) 58-24-21
Էլ. փոստ`: info@fsm.am
Կայք՝: www.fsm.am
Աշխատանքային ժամեր՝ 09:00 — 18:00, բացի հանգստյան և տոն օրերից: Ընդմիջման ժամն է` 13:00 — 14:00
«ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ն Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել:
Բողոքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հաճախորդները կարող են զանգահարել +374 60 707111 հեռախոսահամարով:
Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի վերաբերյալ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները:
Վճարումը` անվճար: Ժամկետը` գրավոր դիմումը ստանալուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը, բացառությամբ եթե տվյալ տեղեկության տրամադրման համար այլ ժամկետ չի սահմանված. Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` ընկերության գրասենյակում, էլեկտրոնային փոստով` info@apricotcapital.am հասցեով, կամ փոստով` ՀՀ, ք. Երևան, 0010, Վ․ Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ, 812 գրասենյակ:
Բողոք ներկայացնելու համար կարող եք օգտվել հետևյալ հղումներից՝
Վերջին թարմացումը՝ 25.09.2023 13:33