fbpx

Հաճախորդի իրավունքներ

Հաճախորդն իրավունք ունի ստանալու «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի վերաբերյալ «Արժեթղթերիշուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Օրենքը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172249

Վճարումը` անվճար:

Ժամկետը` գրավոր դիմումը ստանալուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը, բացառությամբ եթե տվյալ տեղեկության տրամադրման համար այլ ժամկետ սահմանված չէ։

Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով՝

  • Առձեռն` Ընկերության գրասենյակում,
  • Էլեկտրոնային փոստով` info@apricotcapital.am հասցեով,
  • Փոստով` ՀՀ, ք. Երևան, 0010, Վ․ Սարգսյան 10 շենք, «Պիացցա Գրանդե» բիզնես կենտրոն, 1-ինհարկ, 110 տարածք:

Աշխատանքային ժամեր՝ 09:00–18:00, բացի հանգստյան և տոն օրերից:

 

Յուրաքանչյուր Հաճախորդ Ընկերության կողմից ծառայությունների մատուցման հետ կապված դժգոհություններ ունենալու դեպքում կարող է ներկայացնել բողոք Ընկերությանը համաձայն Հաճախորդների Բողոքների քննության Ընթացակարգի (ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ

Բողոքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հաճախորդները կարող են զանգահարել +374 60 707111 հեռախոսահամարով:

Բողոք ներկայացնելու համար կարող եք օգտվել հետևյալ հղումներից՝

Հայարարություն`

  • «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ֆիզիկական անձը բողոք-պահանջի պատասխանով բավարարված չլինելու դեպքում իրավունք ունի դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին, ինչպես նաև պաշտպանել իր իրավունքները դատական կարգով կամ դիմելու Կենտրոնական բանկ:
  • «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անհատ ձեռնարկատերը և/կամ իրավաբանական անձը բողոք-պահանջի պատասխանով բավարարված չլինելու դեպքում իրավունք ունի դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին, եթե դիմելու պահին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ (բացառությամբ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված Կազմակերպությունների), ինչպես նաև պաշտպանելու իր իրավունքները դատական կարգով կամ դիմելու Կենտրոնական բանկ:
  • «ԷԹՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ն չի կնքել համաձայնագիր Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ։

Ֆինանսական համակարգի հաշտարար.

Հասցե` ՀՀ, 0010, ք. Երեւան, Մ. Խորենացի փողոց 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ

Հեռախոս` +374 (60) 70-11-11

Ֆաքս` +374 (10) 58-24-21

Էլ. փոստ` info@fsm.am

Կայք՝ www.fsm.am

Վերջին թարմացումը՝ 13.11.2024 10:18