Մեր մասին

Էփրիքոթ Կապիտալ ՓԲԸ-ն Հայաստանում 2022 թվականին գրանցված և լիցենզավորված (լիցենզիայի համարը՝ № 0022) ներդրումային ընկերություն է, որը մատուցում է բրոքեր-դիլերային, ակտիվների կառավարման և խորհրդատվական ծառայություններ։

Էփրիքոթ Կապիտալը ներդրումային և խորհրդատվական ծառայություններ է մատուցում կառավարման և թափանցիկության ամենաբարձր չափանիշներով, որոնք հիմնված են հաճախորդակենտրոն մոտեցման վրա։

Մեր թիմը բաղկացած է ֆինանսական համակարգում մեծ գիտելիքներ և փորձ ունեցող լավագույն մասնագետներից։ Մեր անհատ և ինստիտուցիոնալ հաճախորդներին տրամադրում ենք ծառայությունների լայն շրջանակ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան կապիտալի շուկաներում։

Էփրիքոթ Կապիտալը անդամակցում է «Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիա» ՀԿ-ին։