Մեր մասին

Վաչիկ Գևորգյան, CFA
Գործադիր տնօրեն
Վաչիկ Գևորգյանը «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն է ընկերության հիմնադրման օրվանից։ Ֆինանսական ոլորտում կարիերան սկսել է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական վերլուծաբան, ապա 2011 թ. տեղափոխվել է ՀՀ Կենտրոնական բանկ՝ Ֆինանսական կայունության վարչություն։ Հաջորդ տարիներին ղեկավարել է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի սպասարկման վարչությունը, ղեկավարել Արարատբանկի ներդրումային բանկի ուղղությունը, ապա ղեկավարել Բալչուգ Կապիտալի երևանյան գրասենյակը։
Պարոն Գևորգյանը տնտեսագիտության թեկնածու է և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի դասախոս։

Դավիթ Ղուկասյան
Գործառնական տնօրեն
Դավիթ Ղուկասյանը «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի գործառնական տնօրենն է։ Ֆինանսական ոլորտում կարիերան սկսել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում 2019 թ., ապա 2021 թ. որպես առևտրի մասնագետ անցել «Ինքոր» ՓԲԸ ներդրումային ընկերություն։ «Էփրիքոթ Կապիտալ»ին միացել է 2022 թ. օգոստոսին՝ որպես պորտֆելի կառավարիչ, 2023 թ. ղեկավարել բրոքերային խումբը, 2024 թ. ապրիլից ստանձնել գործառնական տնօրենի պաշտոնը։
Ունի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների մագիստրոսի կոչում։

Կոնստանտին Բոյարշինով
Առևտրի վարչության ղեկավար
Կոնստանտին Բոյարշինովը «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի առևտրի վարչության ղեկավարն է։ 2015–2019 թթ. ղեկավարել է «General Invest» ընկերության բրոքերային բաժինը, ապա «DOM.RF Bank» բանկում ղեկավարելով ներդրումային բանկային ծառայությունների ուղղությունը՝ եռապատկել է բանկի ներդրումային պորտֆելը։ 2021–2023 թթ. «Absolut Bank» բանկում ղեկավարել է բրոքերային ծառայությունների զարգացումն ու ներդրումը։ 2023 թ. ապրիլին միացել է «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ին։
Ունի ճարտարագիտական տնտեսագիտության կոչում Մոսկվայի ավիացիոն ինստիտուտից, ինչպես նաև ֆինանսների մագիստրոսի կոչում Լոնդոնի Սիթի համալսարանի Քաս բիզնես դպրոցից` ներդրումների մասնագիտացմամբ։

Հայկուհի Ավետիսյան
Հետգործառնական բաժնի ղեկավար
Հայկուհի Ավետիսյանը «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի հետգործառնական բաժնի ղեկավարն է։ «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի թիմին միացել է 2022 թ․ օգոստոսին։
Մինչ «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ին միանալը իր մասնագիտական ուղին սկսել է ակադեմիական ոլորտում՝ որպես բանկային գործի ամբիոնի դասախոս (2011-2014 թթ.), ապա 2015 թ.-ից ղեկավարել է «Ինքոր» ՓԲԸ-ի կորպորատիվ ֆինանսների բաժինը։ 2022 թ․ աշխատել է «Բալչուգ Կապիտալ» ՓԲԸ-ում որպես տվյալների վերլուծաբան։
Հայկուհի Ավետիսյանը ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետը՝ ստանալով ֆինանսների բակալավրի և մագիստրոսի աստիճաններ, ինչպես նաև տնտեսագիտության ասպիրանտի որակավորում։ Նաև հանդիսանում է «Հայ կանայք տնօրենների խորհրդում» ցանցի անդամ։

Արթուր Ադամյան
Բրոքերային բաժնի ղեկավար
Արթուր Ադամյանը «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի բրոքերային բաժնի ղեկավարն է։ Ֆինանսական ոլորտում կարիերան սկսել է «Իդրամ» ՍՊԸ-ում 2020 թ.։ «Էփրիքոթ Կապիտալ»ին միացել է 2023 թ. մայիսին՝ որպես բրոքեր, 2024 թ. ապրիլից ստանձնելով բրոքերային բաժնի ղեկավարի պաշտոնը։
Ունի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների բակալավրի և մագիստրոսի կոչումներ։

Կարինե Ներսիսյան
Վերջնահաշվարկի բաժնի ղեկավար
Կարինե Ներսիսյանը «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի վերջնահաշվարկի բաժնի ղեկավարն է։ 2010–2016 թթ. «Արմենբրոկ» ԲԲԸ ներդրումային ընկերությունում անցել է վերլուծաբանից մինչև պահառու, ապա 2016 թ. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում ստանձնել հաշվի կառավարչի պաշտոնը։ 2022 թ. օգոստոսին միացել է «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ին, հաջորդաբար ստանձնելով վերջնահաշվարկի բաժնի ղեկավարի պաշտոնը։
Ունի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագետի բակալավրի, ֆինանսների մագիստրոսի կոչումներ և տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 2015 թ. դասախոսում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնում։

Մերի Թովմասյան
Գլխավոր իրավախորհրդատու
Մերի Թովմասյանը «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր իրավախորհրդատուն է։ Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի թիմին միացել է 2023 թվականի մարտին։
Մինչ «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ին միանալը, Մերին գործունեություն է ծավալել «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական ընկերությունում և աշխատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում՝ մասնագիտանալով կորպորատիվ և ֆինանսական իրավունքի ոլորտներում։
Մերի Թովմասյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի և մագիստրոսի աստիճաններ, ինչպես նաև բիզնես իրավունքի մագիստրոսի (LL.M.) աստիճան՝ Կալիֆոռնիայի համալսարանի Բերքլիի իրավագիտության դպրոցում (UC Berkeley School of Law)։
Նա նաև Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է։

Տաթևիկ Կարապետյան
Հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար
Տաթևիկ Կարապետյանը «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավարն է։ Ընկերությանը միացել է 2023 թ. մարտին՝ որպես հաշվի կառավարիչ, 2024 թ. հունիսից ստանձնելով հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավարի պաշտոնը։
Ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների բակալավրի կոչում, ուսման ընթացքում 2019 թ. անցնելով նաև փորձառություն Ռումինիայի Ալեքսանդրու Յոհան Քուզա համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում։

Ռոզա Բադալյան
Ներքին աուդիտի ղեկավար
Ռոզա Բադալյանը «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի ներքին աուդիտի ղեկավարն է։ Կարիերան սկսել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու, ապա 2010 թ. ղեկավարել «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ-ի պայմանագրային և փաստաթղթաշրջանառության բաժինը։ 2024 թ. «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ին է միացել որպես իրավական վերահսկող-իրավախորհրդատու, իսկ 2025 թ. ստանձնել է ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը։
Ռոզան Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի որակավորված մասնագետ է, ինչպես նաև ունի Ծրագրերի ղեկավարի և GGF Green Finance Expert սերտիֆիկատներ։

Լիլիթ Ցուգունյան
Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավար
Լիլիթ Ցուգունյանը «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բաժնի ղեկավարն է։ Մասնագիտական կարիերան ֆինանսական ոլորտում սկսել է 2016 թ.-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ մոտ 9 տարի մասնագիտանալով տեղեկատվական համակարգերի սպասարկման, ավտոմատացման և կիբերանվտանգության ոլորտներում։ ՏՏ այլ նախագծերով փորձն ամրապնդելուց հետո 2024 թ. հունիսին միացել է «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի թիմին, 2025 թ. ստանձնելով ՏՏ բաժնի ղեկավարի պաշտոնը։
Ունի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ճարտարագիտական գիտությունների բակալավրի և մագիստրոսի կոչումներ, ինչպես նաև մի շարք մասնագիտական վկայականներ ծրագրավորման, սերվերների ադմինիստրացիայի և տեղեկատվական անվտանգության ոլորտներում։

Արմինե Թավադյան
Կորպորատիվ հարաբերությունների և ռազմավարական գործընկերությունների ղեկավար
Արմինե Թավադյանն «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի Կորպորատիվ հարաբերությունների և ռազմավարական գործընկերությունների վարչության ղեկավարն է։ Մինչ այդ ավելի քան 9 տարի աշխատել է «Էվոկաբանկ» ԲԲԸ-ում՝ Կորպորատիվ հաճախորդների ներգրավման վարչության մասնագետից դառնալով Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների վարչության ղեկավար։ 2014-2017 թթ․ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի Կորպորատիվ հաճախորդների ներգրավման բաժնի ավագ մասնագետ։ 2009-2013 թթ․ Միջազգային հարաբերությունների ազգային ժողովրդավարական ինստիտուտում (NDI) եղել է վարչական օգնական։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Համակարգչային գիտության ֆակուլտետի և Յորքի համալսարանի Բիզնեսի կառավարման (MBA) մագիստրոս է։ Ունի Վաճառքի ղեկավարների որակավորում (Certified Sales executive CSE)՝ տրամադրված SMEI-ի կողմից։










