Apricot Capital-ը ԶԼՄ-երի համար անցկացրել է «Ներդրումներ. Ինչ, որտեղ, երբ եւ ինչպես» դասընթաց
Apricot Capital-ը ֆինանսական գրագիտության բարձրացման եւ Հայաստանում ներդրումային մշակույթի զարգացմանն ուղղված դասընթաց էր կազմակերպել՝ հատուկ ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Արժեթղթերի շուկայում ներդրումներ կատարելն արագորեն զարգանում է ամբողջ աշխարհում։ Բայց այս պրակտիկան Հայաստանում դեռեւս այնքան էլ զարգացած չէ, պատճառը, հիմնականում, թերի իրազեկված լինելն է։
Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գեւորգյանի խոսքով՝ իրազեկվածության բարձրացման գործում շատ կարեւոր է նաեւ ԶԼՄ-ների, մեդիայի աշխատանքն ու ներգրավվածությունը.
«Apricot Capital-ի նպատակներից մեկն է տարածել ու հասանելի դարձնել ներդրումային գործիքներն ու ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ մարդիկ կկարողանան ինքնուրույն կատարել ներդրումներ եւ արդյունավետ կառավարել իրենց խնայողությունները։ Եվ իրազեկվածության համատեքստում շատ կարեւոր է ԶԼՄ-երի դերը։ Այդ պատճառով էլ մենք որոշեցինք նախաձեռնել այս դասընթացը, կիսվել հետաքրքիր տեղեկատվությամբ ու, իհարկե, լսել նաեւ լրագրողների կարծիքը՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել միասին, ինչպես կարող ենք համագործակցել վերը նշված նպատակներին հասնելու համար»։
Վաչիկ Գեւորգյանը խոսեց, թե ինչ դիրքում է Հայաստանը ներդրումային քարտեզում, պատմեց առաջատար ներդրումային շուկաների, երկրների եւ ընկերությունների մասին, կիսվեց՝ ինչ միտումներ կան դաշտում եւ անդրադարձավ վերջին շրջանում մեծապես քննարկվող ֆինթեքի ոլորտին, թվային փոխակերպման միտումներին եւ դրանց ազդեցությանը ներդրումներին վրա։
Apricot Capital ընկերության հաշվի կառավարիչ Տաթեւիկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչ տարածված միֆեր կան ներդրումների վերաբերյալ, ինչ ռիսկեր ու հնարավորություններ, եւ թե ինչպես արդյունավետ կառավարել սեփական միջոցներն ու կատարել գրագետ ներդրումներ։
Apricot Capital-ի պրոդուկտի ղեկավար Ռուզաննա Կիրակոսյանը հանգամանալից պատմեց, թե ինչ է Apricot Capital բջջային հավելվածը, ինչպես է աշխատում եւ ինչպես օգտվել դրանից, ինչպես նաեւ խոսեց մեծ տարածում ունեցող մարժային առեւտրի մասին։ Նա նաեւ անդրադարձավ մեր օրերում կարեւոր թեմաներից մեդիագրագիտությանը, եւ նշեց, թե ինչ աղբյուրներից կարելի է օգտվել ֆինանսական ոլորտի մասին հավաստի տեղեկություն ստանալու համար։
Դասընթացի մասնակիցները հնարավորություն էին ստացել Apricot Capital հավելվածում ունենալ Demo օգտահաշիվ եւ վիրտուալ գումար՝ սեփական փորձով ներդրումներ կատարելու, արժեթղթեր ձեռք բերելու, շուկայի նորություններին ծանոթանալու համար։
Լրագրողները խոսնակներին ուղղեցին իրենց հուզող հարցերը ներդրումային ոլորտի մասին, քննարկեցին, թե ինչպես կարելի է բարձրացնել իրազեկվածությունն ու ինչը կարող է նպաստել, որ մեդիա հանրույթն ավելի հետաքրքրված լինի դաշտում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ։ Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գեւորգյանը նաեւ նշեց, որ նմանատիպ հանդիպումները շարունակական են լինելու եւ ներգրավելու են ավելի մեծ լսարաններ ու մասնագետներ՝ ոլորտի մասին ավելի հաճախ խոսելու եւ միջազգային միտումների զարգացմանը համընթաց քայլելու համար։
Դասընթացի ավարտին ԶԼՄ ներկայացուցիչները մասնակցեցին փոքրիկ քուիզի՝ ստուգելու ստացած գիտելիքներն ու ստացան անակնկալ նվերներ։
Apricot Capital-ը ներկայացնում է Apricot AI-ը՝ արհեստական բանականությամբ աշխատող ներդրումային օգնականը, որը կօգնի արագ ստանալ պատասխաններ Apricot Capital-ի ծառայությունների, ներդրումների և ֆինանսական շուկաների վերաբերյալ։ Apricot AI-ը հասանելի է 24/7 և պատրաստ է պատասխանել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու ներդրողների հարցերին։ Apricot AI-ի միջոցով կարող ես՝ ստանալ տեղեկատվություն Apricot Capital-ի ծառայությունների և ներդրումային հավելվածի վերաբերյալ, արագ […]
2024 թվականի նոյեմբերին Apricot Capital-ը գործընկեր համալսարանների հետ համատեղ վերջիններիս ուսանողների և անձնակազմի համար կազմակերպեց «Ներդրումներ. ինչո՞ւ, ե՞րբ, ինչպե՞ս» խորագրով ինտերակտիվ վարպետության դասեր։
2025 թ-ի հունիսի 19-ից Apricot Capital-ի մոբայլ հավելվածով ներդրումներ կատարելիս կգործեն նոր, ավելի մատչելի սակագներ։ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Apricot Capital-ի հավելվածով Ամերիկյան շուկայից արժեթղթեր գնելիս նվազագույն միջնորդավճարը կլինի $1, իսկ հավելվածով հասանելի Եվրոպական շուկաների դեպքում՝ կգործի €1 միջնորդավճար։