Apricot Capital-ում ներդրվել է առցանց հաշիվների բացման ընթացակարգ
Ընկերությունը որոշում է կայացրել իջեցնել նաև հաշվի ստեղծման համար նախատեսված նվազագույն սահմանաչափը՝ 500․000 ՀՀ դրամից դարձնելով 100․000 ՀՀ դրամ։
Apricot Capital-ի Հետգործառնական խմբի ղեկավար Հայկուհի Ավետիսյանը նոյեմբերի 14-ին Փարիզում մասնակցել է «France Trading conference 2023»-ին։
Կոնֆերանսի ընթացքում ելույթների և պանելային քննարկումների միջոցով ներկայացվել են էլեկտրոնային առևտրի վրա ազդող իրական խնդիրները, մարտահրավերները և հնարավորությունները:
![]()
Կոնֆերանսը կազմակերպվել էր Fix Trading Community կազմակերպության կողմից, որը 1998թ.-ից ի վեր հանդես է գալիս համաշխարհային շուկայում տարբեր ակտիվների առք ու վաճառքի հետ կապված իրավական խնդիրների վերացման, շուկայի մասնակիցների ռիսկերի նվազեցման, թափանցիկության բարձրացման առաքելությամբ։
Վերջին թարմացումը՝ 16.11.2023 15:00