Apricot Capital-ի հավելվածում գործարկվել է արտարժույթի առևտրի նոր հարթակը
Apricot Capital ներդրումային ընկերությունն իր բջջային հավելվածում գործարկել է արտարժույթի առևտրի հարթակ։
Հաճախորդներն այսուհետ հնարավորություն կունենան Apricot Capital-ի հավելվածի միջոցով շահավետ պայմաններով իրական ժամանակի ռեժիմում կատարել արտարժութային փոխարկումներ հիմնական արժութային զույգերով (ԱՄՆ դոլար, եվրո, բրիտանական ֆունտ, չինական յուան և այլն) միջազգային քրոս փոխարժեքներով։
Apricot Capital հարթակն ապահովում է մրցունակ փոխարժեքով արտարժութային գործառնությունների և միջազգային արժեթղթերի շուկաներում առևտրի իրականացման հասանելիություն և գործարքի արդյունքն անմիջապես հաշվին տեսնելու հնարավորություն։
Apricot Capital-ի արտարժույթի փոխարկման գործիքներից և մնացած այլ հարթակներից օգտվելու համար անհրաժեշտ է դառնալ Apricot Capital-ի հաճախորդ՝ մեկ անգամ անցնելով բոլոր պարտադիր ընթացակարգերը։ Վավերացումն անցնելուց հետո ՀՀ ռեզիդենտ ու ՀՀ ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար սահմանված նվազագույն գումարի չափով բացվում են բրոքերային հաշիվներ, որից հետո հաճախորդը բջջային հավելվածին հասանելիություն է ստանում։
Apricot Capital բջջային հավելվածը հասանելի է App Store-ում և Google Play-ում: Հաճախորդների համար այն հուսալի հարթակ է, որի միջոցով Apricot Capital-ն իր հաճախորդներին առաջարկում է բրոքերային ծառայությունների լայն շրջանակ։ Apricot Capital-ի առևտրային ենթակառուցվածքը եվրոպական և ամերիկյան առաջատար բրոքերների և ֆինանսական ընկերությունների հետ գործընկերային կապերի լայն ցանցի միջոցով ապահովում է ֆինանսական տարբեր գործիքներով գործարքների որակյալ իրականացում։
Apricot Capital առաջատար ներդրումային ընկերությունը ստացել է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի (ISMS) միջազգային հեղինակավոր ISO/IEC 27001:2022 հավաստագիրը։
Նախագծի շրջանակում պատմության մեջ առաջին անգամ հայերեն է թարգմանվել և հրատարակվել աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» հիմնարար ուսումնական աշխատությունը: Ծրագիրը, որն իրականացվում է «Պրիմավերա» բարեգործական հիմնադրամի կողմից, նպատակ ունի հայ երաժիշտներին և մանկավարժներին ապահովել համաշխարհային մակարդակի մասնագիտական գրականությամբ:
Տնտեսական լրագրողների ակումբի հետ ծավալուն հարցազրույցում Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանն անդրադառնում է Հայաստանի ֆինանսական համակարգի փոխակերպմանը և ավանդական խնայողություններից դեպի ներդրումային դիվերսիֆիկացված մշակույթ անցմանը: