Էփրիքոթ Կապիտալը նշում է իր գործունեության մեկ տարին
Այսօր լրացավ Էփրիքոթ Կապիտալի գործունեության մեկ տարին։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր աշխատակիցներին, գործընկերներին և հաճախորդներին մեր կողքին լինելու համար։
Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը հանդես եկավ ինտերակտիվ դասախոսությամբ CaseKey ուսանողական մրցույթի “Industry Talks” կրթական հանդիպումների շարքի շրջանակում։
Շարքի նպատակն է ուսանողներին ծանոթացնել տարբեր ոլորտներին՝ առաջատար մասնագետների հետ հանդիպումների միջոցով, որպեսզի վերջիններս կիսվեն իրենց փորձով և գիտելիքներով։ Ուրախ ենք, որ այս նախաձեռնությունը մեկնարկեց հենց Apricot Capital-ի հետ։
Վաչիկ Գևորգյանը ներկա շուրջ 80 ուսանողներին ներկայացրեց ներդրումների ոլորտը, ֆինանսական շուկաների կառուցվածքը և դրանց առանձնահատկությունները։ Անդրադարձ եղավ ֆինանսական շուկայի մասնակիցներին, կարգավորման գործընթացին և ներդրումային ընկերությունների աշխատանքի առանձնահատկություններին։
Դասախոսությունը անցավ ակտիվ հարցուպատասխանով և քեյսի շուրջ քննարկումներով։
Մասնակիցները կշարունակեն ձեռք բերել նոր գիտելիքներ տարբեր ոլորտների մասնագետների հետ հանդիպումների միջոցով՝ CaseKey Academy 2025 ծրագրի շրջանակում, որի գլխավոր հովանավորն արդեն երկրորդ տարին անընդմեջ հանդիսանում է Ամարյան բարեգործական հիմնադրամը։ Հիմնադրամը համահիմնադրվել է Apricot Capital-ի հիմնադիր Վարդան Ամարյանի կողմից։
Իսկ ներդրումների և ֆինանսական գրագիտության վերաբերյալ գիտելիքները խորացնելու համար կարող եք այցելել Էփրիքոթ Ակադեմիա։
Վերջին թարմացումը՝ 04.07.2025 12:29