Apricot Capital-ի հավելվածում գործարկվել է արտարժույթի առևտրի նոր հարթակը
Apricot Capital ներդրումային ընկերությունն իր բջջային հավելվածում գործարկել է արտարժույթի առևտրի հարթակ։
Հաճախորդներն այսուհետ հնարավորություն կունենան Apricot Capital-ի հավելվածի միջոցով շահավետ պայմաններով իրական ժամանակի ռեժիմում կատարել արտարժութային փոխարկումներ հիմնական արժութային զույգերով (ԱՄՆ դոլար, եվրո, բրիտանական ֆունտ, չինական յուան և այլն) միջազգային քրոս փոխարժեքներով։
Apricot Capital հարթակն ապահովում է մրցունակ փոխարժեքով արտարժութային գործառնությունների և միջազգային արժեթղթերի շուկաներում առևտրի իրականացման հասանելիություն և գործարքի արդյունքն անմիջապես հաշվին տեսնելու հնարավորություն։
Apricot Capital-ի արտարժույթի փոխարկման գործիքներից և մնացած այլ հարթակներից օգտվելու համար անհրաժեշտ է դառնալ Apricot Capital-ի հաճախորդ՝ մեկ անգամ անցնելով բոլոր պարտադիր ընթացակարգերը։ Վավերացումն անցնելուց հետո ՀՀ ռեզիդենտ ու ՀՀ ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար սահմանված նվազագույն գումարի չափով բացվում են բրոքերային հաշիվներ, որից հետո հաճախորդը բջջային հավելվածին հասանելիություն է ստանում։
Apricot Capital բջջային հավելվածը հասանելի է App Store-ում և Google Play-ում: Հաճախորդների համար այն հուսալի հարթակ է, որի միջոցով Apricot Capital-ն իր հաճախորդներին առաջարկում է բրոքերային ծառայությունների լայն շրջանակ։ Apricot Capital-ի առևտրային ենթակառուցվածքը եվրոպական և ամերիկյան առաջատար բրոքերների և ֆինանսական ընկերությունների հետ գործընկերային կապերի լայն ցանցի միջոցով ապահովում է ֆինանսական տարբեր գործիքներով գործարքների որակյալ իրականացում։
Առաջատար հայկական ներդրումային ընկերություն Apricot Capital-ն ուրախ է լինել Doing Digital Forum (DDF) 2025-ի Ներդրումային գործընկերը: Այս տարվա ֆորումը, որը տեղի կունենա ապրիլի 3-ին Երևանում, կկենտրոնանա «Փողի ապագան» թեմայի շուրջ: «DDF-ն արժեքավոր հարթակ է տարբեր փորձագետներին լսելու և գաղափարներով փոխանակվելու համար։ Apricot Capital-ն ուրախ է լինել ֆորումի ներդրումային գործընկերը դրա ստեղծման օրվանից։ «Փողի ապագան» ակտուալ […]
Երևան, 25 ապրիլի, 2025թ. – Apricot Capital-ն ուրախ է տեղեկացնել, որ ընկերությունը շարունակում է ընդգրկվել Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցանկում։ 2025 թվականի առաջին եռամսյակի տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Apricot Capital-ը զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը։ Apricot Capital-ն այս հաջողությունը վերագրում է իր թիմի քրտնաջան աշխատանքին և նվիրվածությանը, ինչպես նաև իր հաճախորդների շարունակական վստահությանն ու […]
«Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ն 2025 թվականի գործունեության և տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերստուգման նպատակով արտաքին անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար հայտարարում է բաց մրցույթ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև կցված ֆայում։ Առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2025 թվականի հունիսի 20-ը ներառյալ։ Առաջարկները կարող են ներկայացվել թղթային տարբերակով՝ «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի՝ ՀՀ, ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 10, 110 տարածք հասցեում […]