Apricot Capital-ը գործարկել է Ֆինանսական գործիքներով առեւտրի ժամանակակից լուծում
Apricot Capital-ի տնօրեն Վաչիկ Գեւորգյանը Banks.am-ի հետ զրուցել է ընկերության կողմից ներդրված Apricot Capital հավելվածի մասին:
Վաչիկ Գեւորգյանը նշել է, որ ընկերությունը հաճախորդներին հնարավորություն է տալիս անմիջապես բջջային հեռախոսի կամ համակարգչի միջոցով ներդրումներ իրականացնել միջազգային հեղինակավոր կորպորացիաների (այդ թվում՝ Apple, Microsoft, Google, Amazon եւ այլն) 3000-ից ավելի բաժնետոմսերում, իրական ժամանակում հետեւել դրանց բորսայական գնանշումներին եւ արդյունավետորեն կառավարել սեփական պորտֆելը։ Գեւորգյանի խոսքով՝ հավելվածի հիմնական առավելություններն են օգտագործողի համար մշակված մատչելի ինտերֆեյսը, օրվա ցանկացած պահի եւ ցանկացած վայրից ֆինանսական շուկաներում գործարքների իրականացման, ինչպես նաեւ հեղինակավոր միջազգային տեղեկատվական գործակալությունների (BLOOMBERG, CBOE) կողմից հրապարակվող բորսայական գնանշումներին եւ ֆինանսական բնույթի նորություններին ծանոթանալու հնարավորությունները։
Հավելվածը հասանելի է Android, IOS, Windows օպերացիոն համակարգերում։
«Մեր թիմը բաղկացած է ֆինանսական համակարգում մեծ գիտելիքներ եւ փորձ ունեցող որակավորված մասնագետներից։ Մեր անհատ եւ ինստիտուցիոնալ հաճախորդներին տրամադրում ենք ծառայությունների լայն շրջանակ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան կապիտալի շուկաներում»,- եզրափակել է Վաչիկ Գեւորգյանը:
Իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Apricot Capital-ն աջակցում է աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» աշխատության հայերեն թարգմանությանը։
Apricot Capital-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում նպաստում է Հայաստանում պատասխանատու ներդրումների և անձնական ֆինանսների կառավարման մշակույթի ձևավորմանը։ Այս ջանքերի շրջանակում Apricot Capital-ի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ Newmag հրատարակչության հետ համագործակցությամբ մեր մայրենիով լույս կտեսնի Մորգան Հաուզելի համաշխարհային բեսթսելլեր «Փողի հոգեբանությունը»։ «Փողի հոգեբանությունը» պարզապես տեսական ֆինանսական գիրք չէ։ Այն մատչելի և պարզ լեզվով, իրական կյանքից վերցված պատմությունների միջոցով […]
Այսօր լրացավ Էփրիքոթ Կապիտալի գործունեության մեկ տարին։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր աշխատակիցներին, գործընկերներին և հաճախորդներին մեր կողքին լինելու համար։