fbpx

Apricot Capital-ը գործարկել է Ֆինանսական գործիքներով առեւտրի ժամանակակից լուծում

Apricot Capital-ի տնօրեն Վաչիկ Գեւորգյանը Banks.am-ի հետ զրուցել է ընկերության կողմից ներդրված Apricot Capital հավելվածի մասին:

Վաչիկ Գեւորգյանը նշել է, որ ընկերությունը հաճախորդներին հնարավորություն է տալիս անմիջապես բջջային հեռախոսի կամ համակարգչի միջոցով ներդրումներ իրականացնել միջազգային հեղինակավոր կորպորացիաների (այդ թվում՝ Apple, Microsoft, Google, Amazon եւ այլն) 3000-ից ավելի բաժնետոմսերում, իրական ժամանակում հետեւել դրանց բորսայական գնանշումներին եւ արդյունավետորեն կառավարել սեփական պորտֆելը։
Apricot Capital-ը գործարկել է Ֆինանսական գործիքներով առեւտրի ժամանակակից լուծում
Գեւորգյանի խոսքով՝ հավելվածի հիմնական առավելություններն են օգտագործողի համար մշակված մատչելի ինտերֆեյսը, օրվա ցանկացած պահի եւ ցանկացած վայրից ֆինանսական շուկաներում գործարքների իրականացման, ինչպես նաեւ հեղինակավոր միջազգային տեղեկատվական գործակալությունների (BLOOMBERG, CBOE) կողմից հրապարակվող բորսայական գնանշումներին եւ ֆինանսական բնույթի նորություններին ծանոթանալու հնարավորությունները։

Հավելվածը հասանելի է AndroidIOS, Windows օպերացիոն համակարգերում։

«Մեր թիմը բաղկացած է ֆինանսական համակարգում մեծ գիտելիքներ եւ փորձ ունեցող որակավորված մասնագետներից։ Մեր անհատ եւ ինստիտուցիոնալ հաճախորդներին տրամադրում ենք ծառայությունների լայն շրջանակ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան կապիտալի շուկաներում»,- եզրափակել է Վաչիկ Գեւորգյանը:

Վերջին թարմացումը՝ 25.09.2023 14:21