Apricot Capital-ը՝ Ֆրանսիայի ազգային տոնի դեսպանության միջոցառման պլատինե հովանավոր
Apricot Capital-ը միացավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից կազմակերպված Ֆրանսիայի ազգային տոնի պաշտոնական միջոցառմանը՝ հանդես գալով որպես պլատինե հովանավոր։
Apricot Capital հավելվածը թարմացվել է նոր հնարավորություններով, որոնք ներդրումները դարձնում են ավելի ճկուն, հարմար և հասանելի։ Թարմացումները ներառում են բաժնետոմսերի մասնակի առք և վաճառք, հայտերի նոր տեսակներ և մի շարք այլ ֆունկցիոնալ բարելավումներ։
Նոր հնարավորություններից օգտվելու համար հարկավոր է թարմացնել հավելվածը։
Ավելի մանրամասն յուրաքանչյուրի մասին․
Այժմ կարող ես ներդրումներ կատարել ԱՄՆ խոշոր ընկերություններում՝ առանց ամբողջ բաժնետոմսը գնելու անհրաժեշտության։ Գնիր կամ վաճառիր նշված ընկերությունների բաժնետոմսերի մասնաբաժիններ (օրինակ՝ 0.5 կամ նույնիսկ 0.1 բաժնետոմս) և սկսիր աստիճանաբար ձևավորել ներդրումային պորտֆել։
Հնարավորությունը հասանելի է 50 ընկերության բաժնետոմսերի համար, ներառյալ՝
Ամբողջական ցանկը տես այստեղ։ Ցանկը պարբերաբար կհամալրվի նոր արժեթղթերով։
Նոր հավելվածում հասանելի են GTD (Good Till Date) և GTC (Good Till Cancelled) հայտերը, որոնց շնորհիվ կարող ես հեշտությամբ ավտոմատացնել հայտերի իրականացումը։
Ինչպե՞ս․
📌 GTD՝ ընտրում ես կոնկրետ ամսաթիվ, և հայտը գործում է մինչև այդ օրը
📌 GTC՝ հայտը մնում է ակտիվ այնքան ժամանակ, մինչև այն կատարվի կամ չեղարկվի։
Այլևս պարտադիր չէ ամեն օր հետևել շուկային․ պարզապես սահմանիր քո պայմանները, իսկ հավելվածը կհետևի դրանց իրականացմանը։
ԿԱՐԵՎՈՐ Է.
Ներդրումներն այժմ ավելի հասկանալի են․ հավելվածը հասանելի է հայերենով, որպեսզի կարողանաս հեշտ կողմնորոշվել հավելվածում և վստահ որոշումներ կայացնել։
Լեզուն փոխելու համար հետևիր պարզ քայլերին․
Թարմացրու հավելվածը հիմա և սկսիր կատարել խելացի ներդրումներ՝ ավելի վստահ և հարմար։
Վերջին թարմացումը՝ 14.07.2026 10:27