Apricot Capital-ը` CaseKey 2025 ուսանողական մրցույթի եզրափակիչ միջոցառմանը

Apricot Capital ներդրումային ընկերությունը շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի կրթական և մասնագիտական զարգացման նախաձեռնություններում։ Ընկերության գլխավոր տնօրեն Վաչիկ Գևորգյանը որպես ժյուրիի անդամ մասնակցել է CaseKey 2025 ուսանողական մրցույթի եզրափակչի դիվիզիոնալ փուլին։

 

Մրցույթի եզրափակիչ միջոցառումը կայացել է 2025 թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։ Այն մեկ հարկի տակ էր համախմբել Հայաստանի տարբեր համալսարաններից շուրջ 100 տաղանդավոր ուսանողների։ Մասնակիցները բիզնես դաշտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներից կազմված ժյուրիին են ներկայացրել իրական բիզնես խնդիրների վերաբերյալ իրենց մշակած լուծումներն ու ռազմավարական առաջարկները։

Apricot Capital-ը կարևորում է աջակցությունը երիտասարդների մասնագիտական աճին։ Ընկերությունն իրականացնում է այս առաքելությունը թե՛ նմանատիպ նախաձեռնություններին ակտիվ մասնակցությամբ, թե՛ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) շրջանակներում գործող սեփական կրթական ծրագրերի միջոցով։

Կրթական ոլորտի զարգացմանն ուղղված այս ջանքերը լրացվում են նաև Ամարյան բարեգործական հիմնադրամի գործունեությամբ, որի համահիմնադիրն է Apricot Capital-ի հիմնադիր Վարդան Ամարյանը։ Հիմնադրամը երկրորդ տարին անընդմեջ հանդիսանում է CaseKey Academy-ի գլխավոր հովանավորը։ Հիմնադրամն աջակցում է կրթական, մշակութային ու երիտասարդական մի շարք նախաձեռնությունների։

CaseKey մրցույթը արդեն հինգերորդ տարին անընդմեջ անցկացվում է Հայաստանում՝ հարթակ ստեղծելով ուսանողների և գործարար աշխարհի կապի ամրապնդման համար։ Շնորհակալություն բոլոր թիմերին կատարած աշխատանքի, ինչպես նաև CaseKey-ի կազմակերպչական թիմին:

Վերջին թարմացումը՝ 09.12.2025 20:06