Վաչիկ Գևորգյանի ինտերակտիվ դասախոսությունը CaseKey-ի “Industry Talks” շարքի շրջանակում

Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը հանդես եկավ ինտերակտիվ դասախոսությամբ CaseKey ուսանողական մրցույթի “Industry Talks” կրթական հանդիպումների շարքի շրջանակում։

Շարքի նպատակն է ուսանողներին ծանոթացնել տարբեր ոլորտներին՝ առաջատար մասնագետների հետ հանդիպումների միջոցով, որպեսզի վերջիններս կիսվեն իրենց փորձով և գիտելիքներով։ Ուրախ ենք, որ այս նախաձեռնությունը մեկնարկեց հենց Apricot Capital-ի հետ։

Վաչիկ Գևորգյանը ներկա շուրջ 80 ուսանողներին ներկայացրեց ներդրումների ոլորտը, ֆինանսական շուկաների կառուցվածքը և դրանց առանձնահատկությունները։ Անդրադարձ եղավ ֆինանսական շուկայի մասնակիցներին, կարգավորման գործընթացին և ներդրումային ընկերությունների աշխատանքի առանձնահատկություններին։

Դասախոսությունը անցավ ակտիվ հարցուպատասխանով և քեյսի շուրջ քննարկումներով։

Մասնակիցները կշարունակեն ձեռք բերել նոր գիտելիքներ տարբեր ոլորտների մասնագետների հետ հանդիպումների միջոցով՝ CaseKey Academy 2025 ծրագրի շրջանակում, որի գլխավոր հովանավորն արդեն երկրորդ տարին անընդմեջ հանդիսանում է Ամարյան բարեգործական հիմնադրամը։ Հիմնադրամը համահիմնադրվել է Apricot Capital-ի հիմնադիր Վարդան Ամարյանի կողմից։

Իսկ ներդրումների և ֆինանսական գրագիտության վերաբերյալ գիտելիքները խորացնելու համար կարող եք այցելել Էփրիքոթ Ակադեմիա։

Վերջին թարմացումը՝ 04.07.2025 12:29