Apricot Capital-ը` CaseKey ուսանողական մրցույթի միկրո-քեյսի ժյուրիում
Apricot Capital-ը՝ ի դեմս մեր Հետգործառնական բաժնի ղեկավար Հակուհի Ավետիսյանի, մասնակցեց CaseKey ուսանողական մրցույթի միկրո-քեյսի եզրափակչի ժյուրիի աշխատանքներին։
Հոկտեմբերը նշվում է որպես կիբերանվտանգության մասին իրազեկվածության բարձրացման ամիս։ Թվային տեխնոլոգիաներն արագ զարգանում են, և կիբերանվտանգության թեման կարևոր է դառնում նաև ներդրումային ոլորտում, քանի որ գործարքների մեծ մասն այսօր իրականացվում է թվային հարթակներով։
Լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտի ամենահեղինակավոր ստանդարտներից մեկի՝ ISO/IEC 27001:2022 հավաստագրի արժանացած ընկերություն՝ Apricot Capital-ը նույնպես միանում է կիբերանվտանգության մասին իրազեկվածության բարձրացման նախաձեռնություններին։
Այս կապակցությամբ Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը հարցազրույց է տվել «Առկա» լրատվական գործակալությանը, որտեղ խոսել է ներդրողների համար կիբերանվտանգության կարևորության ու դրա պահպանման հիմնական կանոնների մասին։
Հարցազրույցի ամբողջական տեքստը կարող եք կարդալ «Արկա» լրատվական գործակալության կայքում։
Վերջին թարմացումը՝ 14.10.2025 10:34