Apricot Capital-ը ստացել է տեղեկատվական անվտանգության հեղինակավոր ISO/IEC 27001:2022 հավաստագիր

Apricot Capital առաջատար ներդրումային ընկերությունը ստացել է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի (ISMS) միջազգային հեղինակավոր ISO/IEC 27001:2022 հավաստագիրը։

Հիմնադրման առաջին իսկ օրվանից Apricot Capital-ը գործել է միջազգային լավագույն փորձին համահունչ ամենաբարձր չափանիշներով։ 2025 թվականին ընկերությունը հաջողությամբ անցել է անկախ աուդիտ, որն իրականացվել է ավստրիական TÜV AUSTRIA կազմակերպության կողմից։ Աուդիտի արդյունքում ընկերությունն արժանացել է տեղեկատվական անվտանգության ոլորտի ամենահեղինակավոր ստանդարտներից մեկի՝ ISO/IEC 27001:2022 հավաստագրի։

«Հպարտ ենք, որ ստացել ենք այս հեղինակավոր հավաստագիրը»,- նշել է Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը։ «Այսօր ֆինանսական աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաներն առանցքային դեր ունեն, և այդ պատճառով տեղեկատվական անվտանգությունը չափազանց կարևոր է։ ISO/IEC 27001:2022 հավաստագիրը վկայում է, որ մեր ներքին քաղաքականությունները, ընթացակարգերը և վերահսկողական մեխանիզմները համապատասխանում են միջազգային ամենախիստ ստանդարտներին։ Սա ևս մեկ վստահության երաշխիք է մեր հաճախորդների և գործընկերների համար, որ նրանց ֆինանսական և անձնական տվյալները պաշտպանված են»։

Պարոն Գևորգյանը հավելել է, որ Apricot Capital-ը շարունակելու է պահպանել տեղեկատվական անվտանգության ամենաբարձր չափանիշները՝ պարբերաբար վերանայելով և զարգացնելով իր տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը, ապահովելով վստահելիություն թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ հաճախորդների համար։

Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից։

Apricot Capital Obtains Prestigious ISO/IEC 27001:2022 Certification for Information Security

Apricot Capital Obtains Prestigious ISO/IEC 27001:2022 Certification for Information Security

Վերջին թարմացումը՝ 08.09.2025 15:38