Apricot Capital-ի «Ներդրումների Դեսպան» ուղղորդման ծրագիր
Դուք Apricot Capital-ի ներկայիս հաճախո՞րդ եք, ով հավատում է ներդրումների ուժին: Ցանկանու՞մ եք դրանց տված հնարավորություններով կիսվել Ձեր ընկերների և ընտանիքի հետ՝ միաժամանակ բոնուս վաստակելով ինքներդ Ձեզ համար: Ուրեմն մեր «Ներդրումների Դեսպան» ուղղորդման ծրագիրը Ձեզ համար է:
Ստորև ներկայացնում ենք ծրագրի կարճ նկարագրությունը: Ամբողջական պայմանները հասանելի են այստեղ:
Նախապայմաններ
- Դուք պետք է լինեք Apricot Capital-ի հաճախորդ և ունենաք ակտիվ հաշիվ:
- Ձեր կողմից հրավիրվող անձը (Ուղղորդվող անձ) պետք է լինի նոր հաճախորդ, ով Apricot Capital-ում նախկինում չի ունեցել հաշիվ:
Ինչպե՞ս է աշխատում ծրագիրը
- Ստանում եք ուղղորդման Ձեր անհատական հղումը՝ այցելելով մեր կայքի համապատասխան բաժին և լրացնելով ուղղորդման ծրագրի հայտը։
- Կիսվում եք հղումով՝ տարածելով այն Ձեր ծանոթների շրջանում էլեկտրոնային փոստի, սոցիալական ցանցերի կամ Ձեր նախընտրած ցանկացած այլ եղանակով: Երբ Ձեր ծանոթները բրոքերային հաշիվ բացեն սեղմելով Ձեր անհատական հղման վրա, նրանք մեր համակարգում կգրանցվեն որպես Ձեր կողմից ուղղորդված նոր հաճախորդ:
- Վաստակեք գումար, երբ Ձեր հղումով գրանցված հաճախորդը սկսի ներդրումներ կատարել։ Դուք կվաստակեք այն միջնորդավճարների 25%-ը, որոնք մենք գանձում ենք հավելվածով կատարվող տվյալ հաճախորդի բաժնետոմսերի, պարտատոմսերի, ETF-ների և այլ ֆինանսական գործիքների առքուվաճառքի գործարքներից (բացառությամբ արժույթի փոխարկումներից): Որքան շատ են Ձեր ընկերները ներդրումներ անում, այնքան ավելի շատ եք վաստակում դուք:
Վաստակած գումարը
- Վճարվում է եռամսյակային կտրվածքով։ Ուղղորդման ծրագրից վաստակած Ձեր գումարը կվճարվի եռամսյակը մեկ, եթե գումարը կազմի 50,000 դրամ կամ ավել: Այս շեմից ցածր գումարը կուտակվում է և վճարվում հաջորդ եռամսյակներին, երբ այն բավարարի նվազագույն շեմը: Վաստակած գունարը ենթակա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկման: Կիրառվող հարկերը հանվում են ընդհանուր գումարից:
- Վճարվում է Ձեր հաշվին։ Ուղղորդման ծրագրից վաստակած գումարը կփոխանցվի Apricot Capital-ում Ձեր բրոքերային հաշվին: Դուք կարող եք այն օգտագործել Ձեր ներդրումները մեծացնելու համար կամ ելքագրել Ձեր բանկային հաշվին:
Ինչու՞ ընտրել Apricot Capital-ը
- Լիցենզավորված և ԿԲ կողմից վերահսկվող։ Apricot Capital-ը լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
- Ցածր միջնորդավճարներ։ Մեզ մոտ գործում ենք ցածր միջնորդավճարներ, ինչը թույլ է տալիս մեր հաճախորդներին ներդրումներ կատարել հարմար պայմաններով: Իմացեք ավելին մեր բրոքերային ծառայությունների և միջնորդավճարների մասին այստեղ:
- Գործիքներ բոլոր մակարդակների ներդրողների համար և մուտք դեպի միջազգային շուկաներ։ Անկախ նրանից՝ սկսնակ եք, թե փորձառու ներդրող, դուք կգտնեք Ձեր կարիքներին համապատասխանող ներդրումային գործիքներ:
- Կրթական նյութեր։ Հավելվածից օգտվելու վիդեո ուղեցուցերից, բառարանից սկսած մինչև հարցու պատասխան և փոդքասթ՝ սկսնակ ներդրողները կգտնեն օգտակար նյութեր, որոնք կօգնեն նրանց սկսել կատարել առաջին քայլերը ներդրումների աշխարհում։
Դարձեք Ներդրումների Դեսպան։ Օգնեք Ձեր ընկերներին և ընտանիքին բացահայտել ներդրումների աշխարհը՝ միաժամանակ վաստակելով բոնուսներ Ձեզ համար:
Պատրա՞ստ եք կիսվել և վաստակել: Ստացեք ուղղորդման Ձեր անհատական հղումը հիմա: Միասին կառուցենք մեր ֆինանսական ապագան:
Վերջին թարմացումը՝ 30.07.2024 10:46