Կայացավ Եվրասիական Ֆոնդային Բորսաների Ֆեդերացիայի միջազգային ConFEAS2023 համաժողովը
Apricot Capital-ը ConFEAS 2023 համաժողովի գլխավոր ներդրումային գործընկերն էր։
էփրիքոթ Կապիտալ առաջատար ներդրումային ընկերությունը երկրորդ տարին անընդմեջ Երևանում անցկացվող Doing Digital Forum-ի ներդրումային գործընկերն էր։ Այս ամենամյա միջոցառումն այս տարի անցկացվեց 2024 թվականի ապրիլի 3-ին և մի հարկի տակ հավաքեց մի շարք խոսնակների` ուսումնասիրելու թվայնացման փոխակերպիչ ազդեցությունը ֆինանսների և բիզնեսի այլ ոլորտների վրա:
«Ուրախ ենք կրկին մասնակցել Doing Digital Forum-ին: Էփրիքոթ Կապիտալում հավատում ենք թվայնացման ներուժին և կարծում ենք, որ տարբեր մտքերի փոխանակումը թվային փոխակերպման շարժիչ ուժերից մեկն է: DDF-ի ինտերակտիվ միջավայրը խթանում է հետաքրքիր քննարկումներ ու ստեղծում կապեր՝ մասնակիցների համար դառնալով արժեքավոր միջոցառում», – նշել է Էփրիքոթ Կապիտալի հիմնադիր Վարդան Ամարյանը։
Ֆորումի այս տարվա թեման՝ «Հնարավորություններին ընդառաջ», ընդգծեց թվային փոխակերպման կարևոր դերը՝ արագ փոփոխվող միջավայրում բիզնեսի հաջողության խթանման գործում:
էփրիքոթ Կապիտալը հանձնառու է նորարարությանն ընդառաջ գնալ, և ընկերության գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանն այդ մասին նշեց «Ֆինանսների ապագա» պանելային քննարկման ժամանակ, որտեղ նա ոլորտի այլ մտքի առաջնորդների հետ միասին հանդես եկավ որպես բանախոս:
Ընկերության ներկայությունը ֆորումին ներառում էր նաև տաղավար, որտեղ ֆորումի մասնակիցները կարող էին ավելին իմանալ էփրիքոթ Կապիտալի, նրա ծառայությունների և ներդրումների մասին։ Նման ձևաչափով մասնակցությունը էփրիքոթի Հայաստանում ներդրումների մշակույթի խթանման ուղղությամբ ձեռնարկած ջանքերի մաս է կազմում:
Վերջին թարմացումը՝ 12.04.2024 12:00