Apricot Capital-ը` CaseKey ուսանողական մրցույթի միկրո-քեյսի ժյուրիում

Apricot Capital-ը՝ ի դեմս մեր Հետգործառնական բաժնի ղեկավար Հակուհի Ավետիսյանի, մասնակցեց CaseKey ուսանողական մրցույթի միկրո-քեյսի եզրափակչի ժյուրիի աշխատանքներին։

 

Արդեն հինգերորդ տարին անընդմեջ CaseKey մրցույթը համախմբում է Հայաստանի տարբեր համալսարաններից շուրջ 100 տաղանդավոր ուսանողների։ Նրանք մրցում են՝ ցուցադրելով բիզնես խնդիրների լուծման իրենց հմտությունները և մշակելով նորարարական լուծումներ իրական բիզնես մարտահրավերների համար։

Այս միկրո-քեյսը նվիրված էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիային։ Մասնակից ուսանողները ներկայացրեցին իրենց տեսլականն ու առաջարկները, թե ինչպես այս խորհրդանշական մշակութային հաստատությունը կարող է զարգանալ և լինել նորարար՝ միաժամանակ պահպանելով իր հարուստ ժառանգությունը։

Իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ջանքերի շրջանակում Apricot Capital-ը կարևորում է նման նախաձեռնություններին մասնակցությունը։ Դրանք հնարավորություն են տալիս ամրապնդել կապերը բուհերի և երիտասարդ մասնագետների հետ։ Կրթությունը մեր ԿՍՊ առաջնահերթություններից է CaseKey-ի նման համագործակցություններից զատ, Apricot Capital-ը նաև մշակում և իր կայքում անվճար հասանելի է դարձնում կրթական նյութեր՝ օգնելով ուսանողներին, երիտասարդ մասնագետներին և ներդրումներով հետաքրքրված անձանց խորացնել իրենց գիտելիքներն անձնական ֆինանսների կառավարման և ներդրումների վերաբերյալ։

Այս ջանքերը լրացվում են նաև Ամարյան բարեգործական հիմնադրամի կողմից, որի համահիմնադիրը Apricot Capital-ի հիմնադիր Վարդան Ամարյանն է։ Հիմնադրամը երկրորդ տարին անընդմեջ հանդիսանում է CaseKey Academy-ի գլխավոր հովանավորը և լայնորեն աջակցում է կրթական, մշակութային ու երիտասարդական նախաձեռնություններին։

Հիմնադրամի ծրագրերի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել Ամարյան բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայք։

Շնորհավորում ենք բոլոր ուսանողներին իրենց ստեղծագործական գաղափարների համար և մաղթում հաջողություն առաջիկա ազգային եզրափակչում։

Վերջին թարմացումը՝ 07.10.2025 12:47