Apricot Capital-ը մասնակցեց Կրիպտոակտիվների Հայկական Համաժողովին

Apricot Capital-ը մասնակցեց 2025 թվականի օգոստոսի 22-ին Երևանում կայացած «Կրիպտոակտիվների Հայկական Համաժողովին», որը կազմակերպել էր Կիլիկիա հայկական բիզնես ակումբը։ Համաժողովի նպատակն էր միավորել պետական, բանկային, ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում կրիպտոակտիվների ապագան, ինչպես նաև վերջերս ընդունված օրենսդրական փոփոխությունները։

Միջոցառման ընթացքում Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը ներկայացրեց ընկերության դիրքորոշումը։ Իր խոսքում նա ընդգծեց, որ նոր ընդունված կարգավորումները Apricot Capital-ի պես լիցենզավորված ընկերությունների համար ճանապարհ են բացում՝ թույլ տալով վերջիններիս իրենց հաճախորդներին ապահով և կարգավորված ձևով հասանելիություն տալ դեպի կրիպտոակտիվներ։ Ըստ Գևորգյանի՝ նման օրենսդրական բարեփոխումները կարևոր քայլ են ոլորտում թափանցիկության բարձրացման, ներդրողների պաշտպանության և կայուն զարգացման ուղղությամբ։

Apricot Capital-ը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին՝ նման կարևոր քննարկում կազմակերպելու համար։

Կրիպտոակտիվների Հայկական Համաժողովը կազմակերպվել էր Apricot Capital-ի, «Արկա» լրատվական գործակալության, Հայաստանի բանկերի միության և 2040World-ի մասնակցությամբ և աջակցությամբ։

Վերջին թարմացումը՝ 26.08.2025 17:20