ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) կողմից Բիթքոինի ETF-ների հաստատումը մեծ աղմուկ բարձրացրեց, բայց արդյո՞ք դրանք նույնն են, ինչ Բիթքոինը: Եկեք հասկանանք։
Արդյո՞ք Բիթքոինը և Բիթքոինի ETF-ը նույնն են։
Ոչ: Եկեք ուսումնասիրենք հիմնական տարբերությունները։
Ակտիվին տիրապետելը
- Բիթքոին – Երբ գնում եք Բիթքոին, ուղղակիորեն տիրապետում եք այդ թվային ակտիվին: Դուք վերահսկում եք թվային արժույթի մասնավոր բանալիները և պատասխանատու եք դրանց անվտանգության և պահպանման համար։
- Բիթքոինի ETF – Երբ գնում եք Բիթքոինի ETF, ձեռք չեք բերում հենց Բիթքոին, այլ գնում եք բաժնետոմսեր մի ֆոնդում, որը տիրապետում է Բիթքոինի։ Սա նման է այնպիսի ընկերությունում բաժնետոմսեր ունենալուն, որն իր ակտիվներն ամբողջությամբ ներդրել է Բիթքոինի մեջ։
Առք ու վաճառք և հասանելիություն
- Բիթքոին – Բիթքոին գնելու և վաճառելու համար Ձեզ հարկավոր է հաշիվ թվային արժույթի առևտրային հարթակում, որը տարբերվում է ավանդական բրոքերային հաշիվներից:
- Բիթքոինի ETF – Բիթքոինի ETF-ները կարող եք գնել և վաճառել սովորական ֆոնդային բորսաներում, այնպես ինչպես բաժնետոմսերը (ինչպիսիք են Apple-ի, Microsoft-ի, Tesla-ի բաժնետոմսերը) կամ փոխադարձ ֆոնդերը։ Այս տարբերակը այն ավելի հասանելի է դարձնում ներդրողների ավելի լայն շրջանակի համար:
Կարգավորում և ռիսկ
- Բիթքոին – Թվային արժույթի շուկան հիմնականում կարգավորված չէ և կարող է ռիսկային լինել հնարավոր խարդախությունների, հաքերների և գների անկայունության պատճառով:
- Բիթքոինի ETF – ETF-երը ենթակա են ավելի խիստ կարգավորման և վերահսկողության։ Դրանք ավելի անվտանգ և պաշտպանված տարբերակ են ներդրողների համար: Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած ներդրում, Բիթքոինի ETF-ները ենթակա են շուկայական տատանումների և կրում են ներհատուկ ռիսկեր
Ընդհանուր առմամբ
- Բիթքոին գնելը տալիս է անմիջական սեփականության և վերահսկողության հնարավորթյուն, սակայն այն չկարգավորված շուկայում է, որտեղ առք ու վաճառքն ու հասանելիությունը համեմատաբար բարդ են։
- Բիթքոինի ETF-ներն առաջարկում են ավելի հեշտ հասանելիություն և համեմատաբար ավելի պաշտպանված են։ Նրանք չեն տալիս Բիթքոինի ուղղակի սեփականության իրավունք:
Հետաքրքրվա՞ծ եք ձեր պորտֆելում Բիթքոինի ETF ավելացնելով: Այժմ կարող եք Էփրիքոթի հավելվածի միջոցով գնել սփոթ Բիթքոինի ETF-ներ (օրինակ՝ ARKB, FBTC, BTCO, HODL)։* Հավելվածը կարող եք անվճար ներբեռնել App Store-ից և Google Play-ից:
Կարևոր է հիշել, որ ինչպես ցանկացած ներդրում, Բիթքոինի ETF-ները ենթակա են շուկայական տատանումների և կրում են ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ռիսկերի հանդուրժողականությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: