fbpx

Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ | Ի՞նչ է S&P 500-ը և ինչպե՞ս կարելի է դրանում ներդրումներ կատարել

2

Երբևէ հանդիպե՞լ եք «S&P 500»-ը հիշատակող նորությունների  կամ միգուցե լսել եք դրա մասին ֆինանսական շրջանակներում տարվող խոսակցություններում: Եթե ներդրումների աշխարհում նորեկ եք, հնարավոր է հարց տաք՝ իսկ ի՞նչ է իրականում S&P 500-ը, և ինչպե՞ս կարող եմ դրանում ներդրումներ կատարել: Եկեք հասկանանք։

Ի՞նչ է S&P 500-ը

Standard & Poor’s 500-ը կամ կարճ՝ S&P 500-ը, ֆոնդային շուկայի ինդեքս է, որը չափում է Միացյալ Նահանգների ֆոնդային բորսաներում ցուցակված 500 խոշորագույն ընկերությունների շուկայական գների միջինացված մակարդակը:

Շփոթեցնո՞ղ է հնչում։ Պատկերացրեք ԱՄՆ ֆոնդային շուկայի լավագույն 500 խաղացողներից կազմված (ինչպիսիք են օրինակ Apple-ը, Amazon-ը և Microsoft-ը և այլն) մի թիմ: S&P 500-ը նման է ցուցատախտակի, որը հետևում է դրանց բաժնետոմսերի ընդհանուր գներին: Այսինքն S&P 500-ը ինքնին ընկերություն չէ, այլ ինդեքս է: Այն հաճախ համարվում է ԱՄՆ ֆոնդային շուկայի ընդհանուր վիճակի և նույնիսկ տնտեսության մասին ցուցանիշ:

Ինչու՞ են ներդրողները հետաքրքրված S&P 500-ով

Վերջին հինգ տարիների ընթացքում (2024 թվականի հունվարի 25-ի դրությամբ) S&P 500-ն աճել է 82,70%-ով ։ Ու թեև ոչ ոք չի կարող երաշխավորել ապագայում նույն ցուցանիշները, այս թվերը խոստումնալից պատկեր են ցույց տալիս:

Կարո՞ղ եք «գնել» S&P 500-ը

Ի տարբերություն բաժնետոմսերի, դուք չեք կարող ուղղակիորեն գնել S&P 500: Փոխարենը, ներդրողներն օգտվում են ֆինանսական գործիքներից, որոնք հետևում են այդ ինդեքսի կատարողականին, ինչպես օրինակ Exchange-Traded Funds (ETFs)-ները: Ավելի պարզ հասկանալու համար, պատկերացրեք, թե ETF-ները բաժնետոմսերի զամբյուղներ են, որոնք պահում են S&P 500 ինդեքսում ներառված ընկերություններից փոքրիկ մասնաբաժիններ: ETF-ները կառավարվում են ներդրումային մասնագետների կողմից, ինչի դիմաց գանձում են ցածր վճարներ: Ներդրումներ կատարելով S&P 500 ETF-ում, ներդրողները, ըստ էության, գնում են այդ 500 ընկերություններից յուրաքանչյուրի փոքր մասնաբաժին, իսկ տվյալ ETF-ը կառավարող մասնագետները ավտոմատ կերպով կարգավորում են պորտֆելը՝ ըստ ինդեքսում տեղի ունեցած փոխփոխության:

Ներդրումային հնարավորությունները Էփրիքոթի հետ

Էփրիքոթը հասանելիություն է տալիս ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ներդրողների համար ներդրումային գործիքներին:

Մեր հավելվածի միջոցով հաճախորդները ներդրումներ են կատարում ETF-ներում, որոնք հետևում են S&P 500-ին, ինչպիսիք են SPY-ը, VOO*-ը և այլն։

Ավելի փորձառու ներդրողները կարող են

  • մեր հավելվածում գտնել ավելի բարդ ներդրումային գործիքներ, ինչպիսիք են լծակ ունեցող ETF-ները, օրինակ՝ UPRO*
  • Կապ հաստատել մեր բրոքերների հետ brokerage@apricotcapital.am ՝ S&P 500 ածանցյալ գործիքներում (օպցիաներ և ֆյուչերսներ) ներդրումներ կատարելու համար 

Հետաքրքրվա՞ծ եք ձեր պորտֆելում նման գործիքներ ավելացնելով

Բացեք անվճար բրոքերային հաշիվ  և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store ից և Google Play ից։

Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ռիսկերի հանդուրժողականությունը:

Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:

Վերջին թարմացումը՝ 29.04.2024 15:48