Էպիզոդ #1 Ինչո՞ւ կատարել ներդումներ | զրույց Էփրիքոթ Կապիտալի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանի հետ
Էփրիքոթ Կապիտալը հանձնառու է Հայաստանում զարգացնել առողջ ներդրումային մշակույթ: Այն սկսվում է հանրությանը ներդրումների, դրանց առաջարկած հնարավորությունների, ինչպես նաև ռիսկերի մասին կրթելուց:
Ներկայացնում ենք Էփրիքոթ Ակադեմիա մեր նախաձեռնության նոր բաղադրիչը՝ Apricot talks խելացի ներդրողի փոդքասթը։ Այս փոդքասթը փորձագետների հետ զրույցների շարք է, որոնք կարող են օգտակար լինել Ձեր փողերի և ներդրումների հետ կապված ավելի խելամիտ որոշումներ կայացնելու գործում:
Հրավիրում ենք միանալ մեր ամենամսյա զրույցներին և փորձագետների շնորհիվ բացահայտել ներդրումների աշխարհը:
Առաջին էպիզոդում զրուցում ենք Էփրիքոթ Կապիտալի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանի հետ և քննարկում ներդրումների մասին հիմնական հասկացությունները՝ բարդ գաղափարները մատուցելով պարզ և հասկանալի լեզվով: Առաջին էպիզոդում կիմանաք՝
Ինչո՞ւ և ինչպե՞ս կատարել ներդրումներ| Կիմանաք ներդումներ կատարելու հիմնական դրդապատճառներն ու գործիքները։
Ակտիվ և պասիվ ներդրող | Կծանոթանաք Ձեր ներդրումները կառավարելու այս երկու մոտեցումների հիմնական տարբերությունները:
Բորսայում շրջանառվող ֆոնդեր (ETF-ներ) | Կիմանաք այս ներդրումային գործիքի մասին:
Ֆոնդային շուկայի զգայունություն |Կդիտարկենք Google-ի դեմ հայցը որպես օրինակ, թե ինչպես իրադարձությունները կարող են ազդել ֆոնդային շուկայի վրա:
Տեղական շուկայում վարքագծային շեղում |Կծանոթանաք ներդրողների այս վարքագծային շեղմանը, և թե ինչպես դա կարող է ազդել ներդրումային ընտրությունների վրա:
Իռացիոնալ ներդրող | Կխոսենք, թե ինչու են զգացմունքները երբեմն ազդում ներդրումային որոշումներ կայացնելու վրա:
Անկախ նրանից, թե դուք փորձառու ներդրող եք, թե նոր եք սկսում բացահայտել ներդրումների աշխարհը, Apricot talks խելացի ներդրողի փոդքասթը կօգնի հարստացնել Ձեր ֆինանսական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են տեղեկացված ֆինանսական որոշումներ կայացնելու համար:
Միացեք զրույցին
Բաժանորդագրվեք Apricot Talks-ին փոդքասթերի Ձեր նախընտրած հարթակում, և հետևեք մեզ սոցիալական ցանցերում, որպեսզի բաց չթողնեք հետագա էպիզոդները:
Ունե՞ք հարց կամ թեմայի առաջարկ: Ուրախ կլինենք լսել Ձեր կարծիքը: Թողեք մեկնաբանություն տեսանյութի տակ կամ գրեք մեզ սոցիալական ցանցերում:
Եկեք բոլորի համար հասանելիդարձնենք խելացի ներդրումները:
Շատ ներդրողներ նախընտրում են հետևել շուկայի ընդհանուր շարժին՝ առանց իրենց ծանրաբեռնելու առանձին բաժնետոմսեր ընտրելու աշխատանքով։ Այս մոտեցման մեջ կարևոր դեր են խաղում շուկայական ինդեքսները։ Այս գրառման մեջ կքննարկենք, թե ինչ են ինդեքսները և ինչպես են դրանք կիրառվում պասիվ ներդրողների կողմից։
Ֆոնդային բորսայի հիմնական գործառույթը բաժնետոմսերի, ETF-ների և այլ արժեթղթերի առևտրի համար կենտրոնական, թափանցիկ հարթակ տրամադրելն է։ Ֆոնդային բորսան կարգավորվող շուկա է, որտեղ գնորդներն ու վաճառողները հանդիպում են՝ հրապարակային ընկերությունների բաժնետոմսերով և այլ արժեթղթերով առևտուր անելու համար։
Երկարաձգված առևտուրն այն ժամանակահատվածն է, երբ առևտուրն իրականացվում է բորսայի աշխատանքային ժամերից դուրս։ Այս ժամանակահատվածը բաժանվում է երկու հիմնական փուլերի.