Մաս 2. Բաժնետոմսեր
Պատկերացրեք, որ ընկերության, օրինակ՝ Apple-ի կամ Google-ի*, մի փոքրիկ մասի սեփականատերն եք: Երբ ընկերության գործերը լավ են, նրա բաժնետոմսերի գինը բարձրանում է, ինչը նրա բաժնետերերին կարող է բերել կապիտալի հավելաճ
Շարունակում ենք «Էփրիքոթի հետ ներդրողի բառարան» շարքում փորձառու և սկսնակ ներդրողների համար կարճ և հասանելի ձևով ներկայացնել ոլորտի տերմինները: Շարքը սկսում ենք բազային բառապաշարից և ժամանակի հետ սահուն անցում կկատարենք դեպի ավելի բարդ տերմինաբանության:
Մաս 1․ Ներդրումներ, Ռիսկեր, Դիվերսիֆիկացում-ում ներդրումները համեմատեցինք ծիրանի ծառ տնկելու հետ։ Մաս 2: Բաժնետոմսեր -ում, Մաս 3: Պարտատոմսեր-ում և Մաս 4. Exchange-Traded Funds (ETFs) ուսումնասիրեցինք հիմնական «սերմերը» (ներդրումային գործիքների տեսակներ), որոնք կարող եք տնկել ձեր ֆինանսական այգում:
Այսօր կուսումնասիրենք ներդրումային պորտֆելը՝ ձեր բոլոր ներդրումների հավաքածուն:
Ձեր ներդրումային պորտֆելը՝ Ձեր ներդրումային այգին
Շարունակենք այգեգործության անալոգիան, որտեղ ներդրումներ կատարելը համեմատում ենք ծառ տնկելու հետ: Այս դեպքում ձեր ներդրումային պորտֆելը ձեր ամբողջ այգին է՝ իր բոլոր ծառերով ու տարբեր սերմերով (բաժնետոմսեր, պարտատոմսեր, ETF-ներ, և այլն):
Ինչ է պետք իմանալ ներդրումային պորտֆելի մասին
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Կհանդիպենք 6-րդ մասում, որտեղ կուսումնասիրենք ներդրումային այլ տերմիններ։ Եվ հիշեք, որ գիտելիքի մեջ ներդրում կատարելն ամենաարժեքավոր որոշումներից մեկն է, որ կարող եք կայացնել:
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ:
Վերջին թարմացումը՝ 27.05.2024 14:42