Էպիզոդ #2 Ինչպե՞ս կառավարել անձնական ֆինանսները | զրույց Էփրիքոթ Կապիտալի գործառնական տնօրեն Դավիթ Ղուկասյանի հետ
Էփրիքոթ Կապիտալում (Apricot Capital) գտնում ենք, որ ֆինանսական բարեկեցությունը սկսվում է անձնական ֆինանսները հասկանալուց և դրանց հետ ճիշտ վարվելուց: Ներկայացնում ենք Էփրիքոթ Ակադեմիա մեր նախաձեռնության Apricot talks խելացի ներդրողի փոդքասթի #2 էպիզոդը:
Այս էպիզոդում զրուցում ենք Էփրիքոթ Կապիտալի գործառնական տնօրեն Դավիթ Ղուկասյանի հետ և քննարկում անձնական ֆինանսների կառավարման հիմնական հասկացություններն ու կանոնները, և թե ինչպես են ներդրումները կարևոր դեր խաղում այս հարցում:
Էպիզոդում քննարկված հիմնական հարցերը՝
Ինչպե՞ս է փոխվում մեր ներդրումային վարքագիծը տարիքի հետ: Իմացեք կյանքի տարբեր փուլերում ներդրումային ընտրությունների դինամիկայի մասին:
Ո՞րն ընտրել` ապրել ներկայով, թե մտածել ապագայի մասին։Գտնել ոսկե միջին ներկան վայելելու և ֆինանսական ապագան ապահովելու համար:
Ինչպիսի՞ անձնական որակներ են պետք ֆինանսները կառավարելու համար: Իմացեք այն հատկանիշների մասին, որոնք կարևոր են անձնական ֆինանսների հաջող կառավարման համար:
Ինչպե՞ս տարիքից ելնելով հաշվել պորտֆելում բարձր և ցածր ռիսկային ակտիվների բաշխման տոկոսը։Իմացեք, թե ինչպես հարմարեցնել ներդրումային ռազմավարությունը՝ Ձեր ռիսկի հանդուրժողականությանը և ժամանակային հորիզոնին համապատասխանեցնելու համար:
Եվ ինչո՞ւ անձնական ֆինանսների կառավարման որոշումը կարող է լինել կյանքի լավագույն և ամենակարևորներից մեկը։
Անկախ նրանից, թե դուք փորձառու ներդրող եք, թե նոր եք սկսում զբաղվել Ձեր անձնական ֆինանսներով, այս էպիզոդը Ձեզ արժեքավոր տեղեկատվություն կտա՝ Ձեր ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու համար:
Միացեք զրույցին
Բաժանորդագրվեք Apricot Talks-ին փոդքասթերի Ձեր նախընտրած հարթակում, և հետևեք մեզ սոցիալական ցանցերում, որպեսզի բաց չթողնեք հետագա էպիզոդները:
Ունե՞ք հարց կամ թեմայի առաջարկ
Ուրախ կլինենք լսել Ձեր կարծիքը: Թողեք մեկնաբանություն տեսանյութի տակ կամ գրեք մեզ սոցիալական ցանցերում:
Պատկերացրեք, որ վարկ եք տալիս ընկերություններին կամ պետությանը։ Տալիս եք գումար որոշակի ժամկետով (մարման ժամկետ), և նրանք Ձեզ դրա դիմաց վճարում են տոկոսներ (կուպոն): Երբ մարման ժամկետը գալիս է, դուք հետ եք ստանում ձեր նախնական ներդրումը (հիմնական գումարը):
Այս հոդվածում կանդրադառնանք մի քանի հիմնական պատճառների, թե ինչո՞ւ հայ ներդրողների համար կարող է ավելի նպատակահարմար լինել ներդրումներ կատարել հենց հայկական բրոքերի միջոցով:
Երբևէ լսե՞լ եք «արջի շուկա» արտահայտությունը։ Առաջին հայացքից հասկանալի չէ կապը արջերի և ֆինանսական շուկաների միջև, սակայն այս տերմինը պատմականորեն եկած տերմին է, որն օգտագործվում է շուկայի վիճակը նկարագրելու համար։ Եկեք հասկանանք, թե ի՞նչ է այն նշանակում։