Էպիզոդ #3 Ի՞նչ է պետք իմանալ ներդրումներ սկսելիս | զրույց Էփրիքոթ Կապիտալի Վերջնահաշվարկի բաժնի ղեկավար Կարինե Ներսիսյանի հետ
Ներդրումների աշխարհը կարող է բարդ թվալ, հատկապես, երբ նոր ենք սկսում և չունենք հստակ ճանապարհային քարտեզ: Apricot talks խելացի ներդրողի փոդքասթի #3էպիզոդում անդրադառնում ենք այն հիմնական հարցերին, որոնք առաջանում են նոր ներդրողների մոտ:
Այս էպիզոդում հյուրընկալել ենք Էփրիքոթ Կապիտալի Վերջնահաշվարկի բաժնի ղեկավար Կարինե Ներսիսյանին։ Կարինեն կիսվում է իր փորձով և օգնում հասկանալ այն կարևոր կետերը, որոնք պետք է իմանանք ներդրումներ սկսելիս:
Էպիզոդում քննարկված հիմնական հարցերը՝
Ինչի՞ն ուշադրություն դարձնել ներդրումներ կատարելիս։Հասկացեք այն հիմնական գործոնները, որոնք պետք է հաշվի առնեք Ձեր առաջին ներդրումը կատարելուց առաջ:
Որտեղի՞ց սկսել ներդրումներ կատարել։Վստահ կատարեք առաջին քայլերը դեպի ներդրումային աշխարհ՝ հստակ ճանապարհային քարտեզով:
Ի՞նչ արժույթ է հարկավոր ունենալ ներդրումներ կատարելու համար։Իմացեք, թե ինչ արժույթ է հարկավոր ունենալ՝ կախված Ձեր ներդրումային ընտրությունից:
Ի՞նչ վճարներ կան ներդրումներ կատարելիս։Ծանոթացեք ներդրումների հետ կապված ծախսերին, որպեսզի կայացնեք տեղեկացված որոշումներ:
Որո՞նք ենք ամենատարածված ներդրումային ռազմավարությունները։Իմացեք ավելին ներդրումների տարբեր մոտեցումների մասին և գտեք այն տարբերակը, որը համապատասխանում է Ձեր ռիսկի հանդուրժողականությանը և նպատակներին:
Ինչո՞ւ է կարևոր կատարել դիվերսիֆիկացված ներդրումներ։Իմացեք ռիսկի կառավարման և դիվերսիֆիկացված պորտֆելի ստեղծման կարևորության մասին:
Անկախ նրանից, թե դուք փորձառու ներդրող եք, թե նոր եք սկսում զբաղվել Ձեր անձնական ֆինանսներով, այս էպիզոդը Ձեզ արժեքավոր տեղեկատվություն կտա՝ Ձեր ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու համար:
Միացեք զրույցին
Բաժանորդագրվեք Apricot Talks-ին փոդքասթերի Ձեր նախընտրած հարթակում, և հետևեք մեզ սոցիալական ցանցերում, որպեսզի բաց չթողնեք հետագա էպիզոդները:
Ունե՞ք հարց կամ թեմայի առաջարկ
Ուրախ կլինենք լսել Ձեր կարծիքը: Թողեք մեկնաբանություն տեսանյութի տակ կամ գրեք մեզ սոցիալական ցանցերում:
Ճիշտ բրոքերի/ներդրումային ընկերության ընտրությունը Ձեր ներդրումային ուղու առաջին կարևոր քայլն է: Կարևոր է գտնել այնպիսի բրոքեր, որը համապատասխանում է ձեր կարիքներին և նպատակներին:
Նախկինում երբեք չե՞ք ունեցել բրոքերային հաշիվ և վստահ չեք, թե ինչպես է այն աշխատում: Այս հոդվածում պատասխանում ենք բրոքերային հաշիվների վերաբերյալ ամենահաճախ տրվող հարցերին:
Apricot talks խելացի ներդրողի փոդքասթի յոթերորդ էպիզոդում զրուցել ենք Էփրիքոթ Կապիտալի Հետգործառնական բաժնի ղեկավար Հայկուհի Ավետիսյանի հետ՝ քննարկելով այնպիսի կարևոր հասկացություններ, ինչպիսիք են շուկայի կապիտալիզացիան, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը (EPS), գրաֆիկները, բաժնետոմսերի տրոհումը և այլն։