Էպիզոդ #4 Ինչպե՞ս կողմնորոշվել ներդրումների աշխարհում | զրույց Wisebrick իրավաբանական ընկերության համահիմնադիր Էլեոնորա Մկրտչյանի հետ
Ներդրումների վերաբերյալ տարածված թյուր պատկերացումներից է, որ ներդրումներ սկսելու համար հարկավոր է լինել ֆինանսների մասնագետ: Apricot talks խելացի ներդրողի փոդքասթի #4 էպիզոդում մենք կոտրում ենք այս թյուր պատկերացումը` զրուցելով հաջողակ իրավաբանի հետ, ով հետաքրքրվել է ներդրումներով և սկսել է կառուցել իր ներդրումային պորտֆելը:
Մեր հյուրը՝ Wisebrick իրավաբանական ընկերության համահիմնադիր Էլեոնորա Մկրտչյանը, կիսվում է ներդրումների հարցում իր մոտեցումներով, պատմում, թե ինչպես է իր զբաղված գրաֆիկում ժամանակ գտնում շուկաներին հետևելու համար և հաղթահարում սկզբնական շրջանում հանդիպող մարտահրավերները։
Այս էպիզոդում քննարկում ենք՝
Ինչպե՞ս չլինելով ֆինանսների ոլորտից, հեշտությամբ հետևել ֆինանսական շուկաներում իրադարձություններին
Ինչպիսի՞ դժվարություններ են հանդիպում սկսնակներին
Ո՞ր գրքերն են օգնում լավ ճանաչել ֆինանսական աշխարհը
Ո՞րն է այն կարևոր խորհուրդը, որը պետք է ցանկացած ներդրողի
Այս էպիզոդը հատկապես հետաքրքիր կլինի սկսնակ ներդրողների և ներդրումներով հետաքրքրված մարդկանց համար, քանի որ Էլեոնորան կիսվում է խորհուրդներով և նյութերով, որոնք օգնում են նրան կողմնորոշվել ներդրումների աշխարհում:
Միացեք զրույցին
Բաժանորդագրվեք Apricot Talks-ին փոդքասթերի Ձեր նախընտրած հարթակում, և հետևեք մեզ սոցիալական ցանցերում, որպեսզի բաց չթողնեք հետագա էպիզոդները:
Ունե՞ք հարց կամ թեմայի առաջարկ
Ուրախ կլինենք լսել Ձեր կարծիքը: Թողեք մեկնաբանություն տեսանյութի տակ կամ գրեք մեզ սոցիալական ցանցերում:
Apricot talks խելացի ներդրողի փոդքասթի #5 էպիզոդում քննարկում ենք ներդրումային կարևոր ռազմավարությունները, որոնք կօգնեն կողմնորոշվել շուկայի տատանումների ժամանակ։
Պատկերացրեք, որ վարկ եք տալիս ընկերություններին կամ պետությանը։ Տալիս եք գումար որոշակի ժամկետով (մարման ժամկետ), և նրանք Ձեզ դրա դիմաց վճարում են տոկոսներ (կուպոն): Երբ մարման ժամկետը գալիս է, դուք հետ եք ստանում ձեր նախնական ներդրումը (հիմնական գումարը):
Այսօր քննարկում ենք մի հարց, որը հետաքրքրում է ինչպես նոր, այնպես էլ փորձառու ներդրողներին՝ «ո՞ր շուկաներում կարող եմ ներդրումներ կատարել»։ Այս հարցի պատասխանը միշտ չէ, որ միանշանակ է, քանի որ այն մեծապես կախված է մի կարևոր գործոնից՝ Ձեր ընտրած բրոքերից։