Մաս 2. Բաժնետոմսեր
Պատկերացրեք, որ ընկերության, օրինակ՝ Apple-ի կամ Google-ի*, մի փոքրիկ մասի սեփականատերն եք: Երբ ընկերության գործերը լավ են, նրա բաժնետոմսերի գինը բարձրանում է, ինչը նրա բաժնետերերին կարող է բերել կապիտալի հավելաճ
Երբ որոշում եք ներդրումներ կատարել ֆինանսական շուկաներում, Ձեզ անհրաժեշտ է միջնորդ՝ բրոքեր, որի միջոցով մուտք կգործեք այդ շուկաներ։ Եկեք պարզենք, թե ով է բրոքերը, ինչու է նա կարևոր, և ինչ դեր է կատարում ներդրումային գործընթացում։
Բրոքեր բառը նշանակում է միջնորդ կամ գործակալ. անձ կամ կազմակերպություն, որը կապում է գնորդին և վաճառողին։ Այս տերմինը հաճախ հանդիպում ենք տարբեր ոլորտներում՝ անշարժ գույքից, լոգիստիկայից մինչև ապահովագրություն։ Սակայն այս հոդվածում մենք խոսում ենք ֆինանսական բրոքերի մասին։ Բրոքերը՝ օրինակ Apricot Capital-ը, հանդես է գալիս որպես միջնորդ ներդրողի (Ձեր) և ֆինանսական շուկաների միջև։
Եթե անհատը կամ ընկերությունը ցանկանում է գնել կամ վաճառել արժեթղթեր (բաժնետոմսեր, պարտատոմսեր, ETF-ներ), նա պետք է ունենա բրոքերային հաշիվ, քանի որ առանց բրոքերի, նա չի կարող ուղղակիորեն հասանելիություն ունենալ բորսաներին։ Նման հաշիվ կարելի է բացել ֆինանսների ոլորտում բրոքերային գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ունեցող ընկերություններում՝ բանկերում, ներդրումային ընկերություններում։
Բրոքերները տարբերվում են իրենց կողմից առաջարկվող տեխնոլոգիական լուծումներով և շուկաների հասանելիությամբ։ Այս թեմային մանրամասն անդրադարձել ենք մեր «Ի՞նչ հաշվի առնել բրոքեր/ներդրումային ընկերություն ընտրելիս» գրառման մեջ։
Բրոքերները պարտավոր են գործել ֆինանսական կազմակերպությունները վերահսկող և կարգավորող մարմինների կանոններին համաձայն, ինչը պաշտպանում է ներդրողներին և ապահովում շուկայի թափանցիկությունը։ Օրինակ՝ Հայաստանում բրոքերային ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է լիցենզավորված լինեն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Այդ ընկերությունների ցանկը հասանելի է ՀՀ ԿԲ կայքում։
Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store-ից և Google Play-ից։
Իմացեք ավելին ներդրումների մասին Էփրիքոթ Ակադեմիայում։
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չենհանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելուառաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորումապագայում նմանատիպ արդյունքներ:
Վերջին թարմացումը՝ 07.11.2025 15:29