fbpx

Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ | Ի՞նչ հաշվի առնել բրոքեր/ներդրումային ընկերություն ընտրելիս

Ճիշտ բրոքերի/ներդրումային ընկերության ընտրությունը Ձեր ներդրումային ուղու առաջին կարևոր քայլն է: Կարևոր է գտնել այնպիսի բրոքեր, որը համապատասխանում է ձեր կարիքներին և նպատակներին: Ահա հիմնական գործոնները, որոնք պետք է հաշվի առնել`

Կարևոր է նկատի ունենալ

1.Կարգավորում

  • Լիցենզավորում | Համոզվեք, որ բրոքերը կամ ներդրումային ընկերությունը լիցենզավորված է և կարգավորվում է համապատասխան մարմնի կողմից: Հայաստանում կարգավորող մարմինը Կենտրոնական Բանկն է։ Նման կարգավորումը երաշխավորում է, որ ընկերությունը պահպանում է խիստ ֆինանսական չափանիշներ ու կանոնակարգեր:

2.Ծախսեր և վճարներ

  • Միջնորդավճարներ | Սա այն վճարներ են, որոնք գանձվում են գործարքներ իրականացնելու դիմաց (արժեթղթեր գնելու կամ վաճառելու համար): Համեմատեք տարբեր բրոքերների միջնորդավճարները և գտեք Ձեզ ամենահարմարը: Apricot Capital-ում առաջարկում ենք մրցակցային միջնորդավճարներ: Դրանց կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Հաշվի սպասարկման վճարներ | Որոշ բրոքերներ գանձում են տարեկան կամ ամսական սպասարկման վճարներ: Փնտրեք բրոքերներ, որոնք առաջարկում են հաշվի սպասարկման ցածր վճարներ կամ չեն գանձում նման վճար: Apricot Capital-ում չկա տարեկան սպասարկման վճար:
  • Ակտիվության բացակայության վճարներ | Եթե դուք հաճախակի գործարքներ չեք անում, հետաքրքրվեք ակտիվության բացակայության վճարների մասին: Apricot Capital-ը նման վճարներ չի գանձում:
  • Ելքագրման վճարներ | Ստուգեք կա՞ն արդյոք բրոքերային հաշվից գումար ելքագրելու հետ կապված վճարները: Apricot Capital-ում հայկական բանկային հաշիվներին ելքագրման դեպքում վճարներ չկան:

3. Նվազագույն գումարի պահանջ և ներդրումային տարբերակներ 

  • Նվազագույն գումարի պահանջ | Որոշ բրոքերներ հաշիվ բացելու համար պահանջում են նվազագույն նախնական գումար: Եթե ​​դուք սկսում եք փոքրից, փնտրեք բրոքերներ, որոնց նախնական գումարի շեմը ցածր է կամ այդպիսին ընդհանրապես չկա: Apricot Capital-ում չունենք նախնական նվազագույն գումարի պահանջ:
  • Ներդրումային տարբերակներ | Հաշվի առեք առաջարկվող ներդրումային գործիքների և պրոդուկների տեսականին: Արդյո՞ք բրոքերն առաջարկում է Ձեզ հետաքրքրող ներդրումների տեսակները (բաժնետոմսեր, պարտատոմսեր, ETF, օպցիոններ, ֆյուչերսներ, կառուցվածքային պարտատոմսեր և այլն): Դեպի ո՞ր շուկաներ է բրոքերն ապահովում մուտք: Apricot Capital-ում առաջարկում ենք ներդրումային գործիքների լայն տեսականի, ներառյալ բարդ գործիքներ, ինչպիսիք են առաջնային IPO-ն և կառուցվածքային պարտատոմսերը, ինչպես նաև հասանելիություն դեպի ԱՄՆ, Եվրոպա, ԱՊՀ և Ասիական շուկաներ:

4. Հաճախորդների սպասարկում

  • Հասանելիություն | Որքա՞ն հեշտ է կապ հաստատել հաճախորդների սպասարկման բաժնի հետ: Արդյո՞ք դա հնարավոր է անել կապի տարբեր միջոցներով, ինչպիսիք օրինակ` հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ չատբոտով: Apricot Capital-ում կարող եք կապվել մեր թիմի հետ էլեկտրոնային փոստով, մեր կայքի չատբոտի միջոցով կամ հեռախոսով: Մեր կոնտակտային տվյալները հասանելի են այստեղ:

Կարող եք նաև հաշվի առնել

5. Կրթություն

  • Կրթական նյութեր | Արդյո՞ք բրոքերը տրամադրում է հոդվածների, վեբինարնեի կամ ուղեցույցերի պես կրթական նյութեր, որոնք կօգնեն ձեզ ավելին իմանալ ներդրումների մասին: Apricot Capital-ը պարբերաբար հրատարակում է կրթական նյութեր կայքի Էփրիքոթ Ակադեմիա բաժնում: Ծանոթացեք մեր բառարանին, Հարց ու պատասխանին և Փոդքասթին:

Լրացուցիչ գործոններ

  • Բջջային հավելված | Եթե նախընտրում եք ներդրումներ կատարել Ձեզ հարմար վայրից, ստուգեք, արդյոք բրոքերն առաջարկում է հարմար բջջային հավելված: Apricot Capital-ը տրամադրում է անվճար բջջային հավելված բրոքերային հաշիվ բացելիս, ինչպես նաև հավելվածից օգտվելու քայլ առ քայլ վիդեո ուղեցույց:
  • Հատուկ ծրագրեր | Որոշ բրոքերներ առաջարկում են հատուկ ծրագրեր: Apricot Capital-ում ունենք «Ներդրումների դեսպան» ուղղորդման ծրագիր, որը թույլ է տալիս ստանալ բոնուսներ, երբ Ձեր ընկերները հաշիվ են բացում` օգտագործելով Ձեր ուղղորդման հղումը:

Պատրա՞ստ եք սկսել ներդրումներ կատարել: Անվճար բացեք բրոքերային հաշիվ Apricot Capital-ում և սկսեք կառուցել Ձեր ֆինանսական ապագան հենց այսօր:

Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:

Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

 

*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:

Վերջին թարմացումը՝ 12.07.2024 16:37