
Մաս 9. Տատանողականություն
Շարունակում ենք «Էփրիքոթի հետ ներդրողի բառարան» շարքը և այս անգամ խոսելու ենք տատանողականության մասին, որը կարող է ներդրողների համար և՛ վախի, և՛ հնարավորությունների աղբյուր լինել:
Վերջին տարիներին պասիվ ներդրումները գնալով ավելի տարածում են գտնում։ Շատ ներդրողներ նախընտրում են հետևել շուկայի ընդհանուր շարժին՝ առանց իրենց ծանրաբեռնելու առանձին բաժնետոմսեր ընտրելու աշխատանքով։ Այս մոտեցման մեջ կարևոր դեր են խաղում շուկայական ինդեքսները։ Այս գրառման մեջ կքննարկենք, թե ինչ են ինդեքսները և ինչպես են դրանք կիրառվում պասիվ ներդրողների կողմից։
Ինդեքսը շուկայի որոշակի հատվածի կամ ոլորտի կատարողականի չափումն է։ Պատկերացրեք, որ ընտրվել է բաժնետոմսերի խումբ, որոնց արդյունքները միասին ցույց են տալիս տվյալ շուկայի ընդհանուր առողջությունն ու շարժի ուղղությունը։
Ամենատարածված ինդեքսներից են․
Այս ինդեքսները ներդրողներին օգնում են հետևել ամբողջ շուկայի կամ նրա որևէ հատվածի արդյունքին։
Պասիվ ներդրողները չեն ցանկանում անդադար հետևել նորություններին ու հաշվետվություններին կամ ընտրել առանձին բաժնետոմսեր։ Նրանք ցանկանում են ստանալ պասիվ եկամուտ՝ կրկնօրինակելով շուկայի ընդհանուր եկամտաբերությունը։
Նման պասիվ ներդրումների ամենատարածված միջոցը ինդեքսներին հետևող ETF-ների մեջ ներդրումներ կատարելն է։ Այս ֆոնդերը կառավարվում են մասնագետների կողմից, ովքեր ձևավորում են այնպիսի պորտֆել, որը գրեթե ամբողջությամբ կրկնօրինակում է տվյալ ինդեքսի կառուցվածքն ու շարժը։ Այդպիսով պասիվ ներդրողը ստանում է շուկայի միջին եկամտաբերությունը՝ չծախսելով շատ ժամանակ կամ ջանք։
Օրինակ՝ ներդրողը ցանկանում է հետևել ամերիկյան շուկայի ընդհանուր շարժին։ 500 տարբեր ընկերությունների բաժնետոմս գնելու փոխարեն, նա պարզապես գնում է S&P 500-ին հետևող ETF (օրինակ՝ SPY*, VOO*, IVV* և այլն)։ Այս ETF-ների արժեքը շարժվում է նույն ուղղությամբ, ինչ ինդեքսը։
Այս տարբերակը ներդրողին հնարավորություն է տալիս փոքր ծախսերով ներդրում կատարել ամբողջ ամերիկյան շուկայում։
ETF-ների մասին ավելին իմանալու համար կարող եք դիտել մեր փոդքասթի ETF-ներին նվիրված էպիզոդը։
Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store-ից և Google Play-ից։ Իմացեք ավելին ներդրումների մասին Էփրիքոթ Ակադեմիայում։
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:
Վերջին թարմացումը՝ 17.09.2025 11:27