Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ | Ինչո՞ւ են մարդիկ ներդրումներ կատարում | Պատճառ 2՝ Նպատակներ
Գնաճի հետևանքները մեղմացնելուց բացի, ներդրումները հզոր գործիք են Ձեր միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներին հասնելու ճանապարհին:
Ֆոնդային շուկայի իրադարձությունների մասին տեղեկացված լինելը կարևոր է ցանկացած ներդրողի համար՝ անկախ նրանից՝ փորձառու եք, թե նոր եք սկսում ներդրումներ կատարել: Այս հոդվածում կուսումնասիրենք շուկայի զարկերակին հետևելու որոշ արդյունավետ միջոցներ։
1. Նորություններ
2.Սոցիալական մեդիա
3.Ծանուցումներ
4.Հաշվետվություններ և հայտարարություններ
Տարբեր հաշվետվություններ և հայտարարություններ կարող են էապես ազդել ֆոնդային շուկայի վրա՝ ազդելով ներդրողների տրամադրությունների, բաժնետոմսերի գների և ընդհանուր տնտեսական պայմանների վրա: Նման հաշվետվությունների և հայտարարությունների մասին ավելին իմանալու համար, կարդացեք մեր հոդվածն այստեղ:
Այս գործիքներն ու մեթոդները հատկապես օգտակար են ակտիվ ներդրողների համար, ովքեր հաճախ են գնում և վաճառում արժեթղթեր (բաժնետոմսեր, պարտատոմսեր, ETF և այլն): Եթե դուք ավելի պասիվ ներդրող եք, կարող եք դիտարկել այնպիսի գործիքներ, որոնք թույլ են տալիս ներդրումներ կատարել՝ առանց նորություններին անընդհատ հետևելու, ինչպես օրինակ՝ ETF-ները (կառավարվում են մասնագետների կողմից), հայկական բանկերի պարտատոմսեր (երաշխավորվում են Ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից) կամ հայկական պետական պարտատոմսերը, որոնք ցածր ռիսկային գործիքներ են:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:
Վերջին թարմացումը՝ 17.09.2024 16:58