Մաս 1․ Ներդրումներ, Ռիսկեր, Դիվերսիֆիկացում
Բառարան շարքում փորձառու և սկսնակ ներդրողների համար կարճ և հասանելի ձևով ներկայացնելու ենք ոլորտի տերմինները:
Եկեք ուսումնասիրենք ևս մեկ պատճառ, թե ինչու են մարդիկ ներդրումներ կատարում: «Ինչո՞ւ են մարդիկ ներդրումներ կատարում | Պատճառ 1՝ գնաճ» հոդվածում քննարկեցինք, թե ինչպես են մարդիկ օգտագործում ներդրումները գնաճի հետևանքները մեղմացնելու և իրենց փողերի գնողունակությունը պահպանելու կամ նույնիսկ այն մեծացնելու համար:
Գնաճի հետևանքները մեղմացնելուց բացի, ներդրումները հզոր գործիք են Ձեր միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներին հասնելու ճանապարհին:
Մի քանի օրինակ այն նպատակներից, որոնց հասնելու համար մարդիկ օգտվում են ներդրումների տված հնարավորություններից
Ներդրումները կարող են լինել Ձեր նպատակներին հասնելու գործիքներից մեկը:
Ներդրումային հորիզոնին և նպատակներին համապատասխան ռազմավարություններ
Ներդրումային հորիզոնն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում դուք ակնկալում եք պահել Ձեր ներդրումները, նախքան դրանք գումարի վերածելը: Ներդրումային հորիզոնը վճռորոշ դեր է խաղում Ձեզ հարմար ներդրումների տեսակների ընտրության հարցում։
Միջնաժամկետ նպատակների համար ներդրումներ կատարողները հաճախ նախընտրում են ցածր ռիսկային ներդրումային գործիքներ՝ ռիսկը միջնաժամկետ հորիզոնում (1-2 տարի) նվազագույնի հասցնելու համար, ինչպես օրինակ պարտատոմսերը, որոնք առաջարկում են ավելի բարձր տոկոս, քան մյուս միջնաժամկետ տարբերակները և համեմատաբար ցածր ռիսկային են:
Երկարաժամկետ նպատակների դեպքում ավելի շատ ժամանակ ունենք ներդրումներ անելու և շուկայի հնարավոր վերելքներն ու անկումները հաղթահարելու համար: Բաժնետոմսերը, երկարաժամկետ պարտատոմսերը և ինդեքսային ֆոնդերը կարող են նման ներդրողների համար երկարաժամկետ հորիզոնում (3 և ավելի տարի) աճի ավելի մեծ ներուժ առաջարկել: Բացի այդ, երկարաժամկետում կարող եք օգտվել բարդ տոկոսից, երբ ներդրում եք ներդրումներից ստացված եկամուտը և ժամանակի ընթացքում դրա հաշվին եկամուտը բազմապատկվում է:
Ձեզ համար ճիշտ ներդրումային ռազմավարությունը
Ճիշտ ներդրումային ռազմավարությունն այն է, որը համապատասխանում է Ձեր նպատակներին և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությանը: Այն կախված է՝
Քանի՞ տարի ունեք Ձեր նպատակին հասնելու համար ներդրումներ կատարելու համար։
Ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը։
Անկախ նրանից, թե դուք փորձառու ներդրող եք, թե նորեկ եք ներդրումների աշխարհում, Էփրիքոթ Կապիտալն առաջարկում է Ձեր կարիքներին համապատասխանող մի շարք ներդրումային հնարավորություններ:
Պատրա՞ստ եք սկսել ներդրումներ կատարել ձեր նպատակներին հասնելու համար
Բացեք անվճար բրոքերային հաշիվ Էփրիքոթում: Մենք առաջարկում ենք անվճար տարեկան սպասարկում, ցածր միջնորդավճարներ, նվազագույն գումարի պահանջի բացակայություն:
Ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store ից և Google Play ից։
Ցանկանու՞մ եք ավելին իմանալ ներդրումների մասին: Կարդացեք մեր «Հարց ու պատասխան» շարքի ու բառարանի այլ հոդվածները:
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:
Վերջին թարմացումը՝ 02.05.2024 17:13