
Մաս 6. Բարդ տոկոս
Բարդ տոկոսը նման է հատուկ պարարտանյութի, որի շնորհիվ ծառերը ավելի արագ են աճում և ժամանակի ընթացքում ավելի շատ բերք տալիս:
Երբ նոր տարվա ոգևորությունը սկսում է մարել, հեշտ է մոռանալ 2025 թվականի համար մեր սահմանած ֆինանսական նպատակների մասին։ Սա հարմար պահ է, որպեսզի վերանայենք մեր ֆինանսական նպատակները և տեսնենք, թե ինչպես կարող ենք դրանք իրականացնել տարվա ընթացքում։ Այս գրառման մեջ ներկայացնում ենք մի քանի գործնական խորհուրդ։
Սկսեք իրատեսական նպատակներից
Լավ է լինել ամբիցիոզ, բայց չափազանց ագրեսիվ նպատակներ սահմանելը, ինչպես օրինակ՝ եկամտի 50%-ի խնայումը, կարող է տանել ձախողման։ Եթե նոր եք սկսում խնայողություններ կատարել, փորձեք սկսել Ձեր եկամտի 10%-ից։ Հետևեք «վճարիր նախ ինքդ քեզ» սկզբունքին։ Սա նշանակում է, որ ստանալուն պես, նախքան այն ծախսելու հնարավորություն ունենալը, պետք է Ձեր եկամտի 10%-ը մի կողմ դնել։
Իմացեք, թե ինչի՞ համար եք այս ամենն անում
Ձեր մոտիվացիան հասկանալը կարևոր է ֆինանսական նպատակներին հավատարիմ մնալու համար։ Արդյո՞ք խնայում և ներդրում եք կատարում կոնկրետ նպատակների համար, ինչպես օրինակ՝ մեքենայի գնումը, տան կանխավճարի վճարումը կամ երազանքների արձակուրդի կազմակերպումը։ Ունե՞ք պարտք, որը ցանկանում եք մարել։ Արդյո՞ք խնայում և ներդրում եք կատարում ֆինանսական անվտանգության բարձիկ ունենալու, փողի հարցում անհանգստություն չզգալու և միայն աշխատավարձից կախված չլինելու համար։ Գուցե ցանկանում եք վաղաժամ թոշակի անցնել և թողնել Ձեր գրասենյակային աշխատանքը՝ հոբբիով զբաղվելու համար։ Արդյո՞ք հարստություն եք կուտակում Ձեր և Ձեր ընտանիքի համար։ Ինչ էլ որ լինի պատճառը, հիշեք այն՝ կենտրոնացած և մոտիվացված մնալու համար։
Ձևավորեք ճիշտ ֆինանսական սովորություններ
Երկարաժամկետ հաջողության համար կարևոր է ձևավորել ամուր ֆինանսական սովորություններ։ Ահա մի քանի հիմնական սովորություն, որոնք կարող եք ձևավորել 2025 թվականին.
Պատրա՞ստ եք Ձեր ձեռքը վերցնել Ձեր ֆինանսները
Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store-ից և Google Play-ից։
Իմացեք ավելին ներդրումների մասին Էփրիքոթ Ակադեմիայում։
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:
Վերջին թարմացումը՝ 27.01.2025 15:53