fbpx

Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ | Որո՞նք են 2025 թվականին ֆոնդային բորսաների աշխատանքային ժամերն ու ոչ աշխատանքային օրերը

Միջազգային շուկաներում ներդրումներ կատարող ներդրողների համար կարևոր է հասկանալ բորսաների աշխատանքային ժամերը, ինչպես նաև տարբեր բորսաների ոչ աշխատանքային օրերի գրաֆիկները՝ ներդրումներն արդյունավետ կերպով պլանավորելու համար։

 

Ե՞րբ կարող եմ գնել կամ վաճառել բաժնետոմսեր ֆոնդային բորսաներում

Բաժնետոմսերը կարող են գնվել կամ վաճառվել միայն այն ֆոնդային բորսայի աշխատանքային ժամերին, որտեղ այդ բաժնետոմսերը ցուցակված են։ Սա նշանակում է, որ եթե դուք գտնվում եք Հայաստանում և ցանկանում եք գնել օրինակ Apple*-ի բաժնետոմսեր, որոնք ցուցակված են Nasdaq ֆոնդային բորսայում, ապա Ձեր գործարքը պետք է կատարեք Nasdaq-ի աշխատանքային ժամերին։ Նմանապես, եթե հետաքրքրված եք Լոնդոնի ֆոնդային բորսայի որևէ բաժնետոմսով, ապա Ձեր գործարքը պետք է կատարեք այդ բորսայի գրաֆիկին համապատասխան։ Յուրաքանչյուր բորսա գործում է անկախ և ունի իր սեփական աշխատանքային ժամերը։

 

Որո՞նք են ֆոնդային բորսայի ոչ աշխատանքային օրերը

Ֆոնդային բորսայի ոչ աշխատանքային օրերը շաբաթ և կիրակի օրերից բացի այն օրերն են, երբ տվյալ ֆոնդային բորսան փակ է՝ տվյալ երկրի ազգային տոնի, մշակութային միջոցառման կամ այլ կարևոր առիթի պատճառով։

 

Այս հոդվածում ներկայացնում ենք 2025 թվականի համար Apricot Capital-ի հավելվածի միջոցով հասանելի ֆոնդային բորսաների աշխատանքային ժամերը և ոչ աշխատանքային օրերը։

 

ԱՄՆ բորսաներ (Nasdaq, NYSE, Arca, BATS)

 

ԱՄՆ բորսաների աշխատանքային ժամերը

Աշխատանքային ժամերը Eastern Time (ET)-ովԺամերը Երևանի ժամանակով, երբ գործում է

Eastern Standard Time-ը

Ժամերը Երևանի ժամանակով, երբ գործում է

Eastern Daylight Time -ը

Մարտի 9 – Նոյեմբերի 2 2025

9:30 AM – 4:00 PM18:30 – 01:00 17:30 – 00:00 

 

ԱՄՆ բորսաների ոչ աշխատանքային օրերը 2025-ին

ԱմսաթիվՈչ աշխատանքային օր
Հունվարի 1Ամանոր
Հունվարի 20Մարտին Լյութեր Քինգի ծննդյան օր
Փետրվարի 17Նախագահի օր
Ապրիլի 18Ավագ ուրբաթ
Մայիսի 26Հիշատակի օր
Հունիսի 19Ջունթինթ ազգային անկախության օր
Հուլիսի 4Անկախության օր
Սեպտեմբերի 1Աշխատավորների օր
Նոյեմբերի 27Գոհունակության տոն
Դեկտեմբերի 25Սուրբ ծնունդ

 

Գերմանական Xetra ֆոնդային բորսա

 

Գերմանական Xetra ֆոնդային բորսայի աշխատանքային ժամերը

Աշխատանքային ժամերը Central European Standard Time(CET)-ովԺամերը Երևանի ժամանակով, երբ գործում է

Central European Time (CET) -ը

Ժամերը Երևանի ժամանակով, երբ գործում է

Central European Summer Time (CEST) -ը

Մարտի 30 – Հոկտեմբերի 26 2025

9:00 – 17:3012:00 – 20:3011:00 – 19:30

 

Գերմանական Xetra ֆոնդային բորսայի ոչ աշխատանքային օրերը 2025-ին

ԱմսաթիվՈչ աշխատանքային օր
Հունվարի 1Ամանոր
Ապրիլի 18Ավագ ուրբաթ
Ապրիլի 21Զատիկի Երկուշաբթի
Մայիսի 1Աշխատավորների օր
Դեկտեմբերի 24Սուրբ Ծննդյան նախօրե
Դեկտեմբերի 25Սուրբ ծնունդ
Դեկտեմբերի 26Նվերների օր
Դեկտեմբերի 31Ամանորի նախօրե

 

Փարիզի ֆոնդային բորսա Euronext Paris

 

Փարիզի ֆոնդային բորսայի աշխատանքային ժամերը

Աշխատանքային ժամերը Central European Standard Time(CET)-ովԺամերը Երևանի ժամանակով, երբ գործում է

Central European Time (CET) -ը

Ժամերը Երևանի ժամանակով, երբ գործում է

Central European Summer Time (CEST) -ը

Մարտի 30 – Հոկտեմբերի 26 2025

9:00 – 17:3012:00 – 20:3011:00 – 19:30

 

Փարիզի ֆոնդային բորսայի ոչ աշխատանքային օրերը 2025-ին

ԱմսաթիվՈչ աշխատանքային օր
Հունվարի 1Ամանոր
Ապրիլի 18Ավագ ուրբաթ
Ապրիլի 21Զատիկի Երկուշաբթի
Մայիսի 1Աշխատավորների օր
Դեկտեմբերի 25Սուրբ ծնունդ
Դեկտեմբերի 26Նվերների օր

 

Ստոկհոլմի ֆոնդային բորսա Nasdaq Stockholm

 

Ստոկհոլմի ֆոնդային բորսայի աշխատանքային ժամերը

Աշխատանքային ժամերը Central European Standard Time(CET)-ովԺամերը Երևանի ժամանակով, երբ գործում է

Central European Time (CET) -ը

Ժամերը Երևանի ժամանակով, երբ գործում է

Central European Summer Time (CEST) -ը

Մարտի 30 – Հոկտեմբերի 26 2025

9:00 – 17:2512:00 – 20:2511:00 – 19:25

 

Ստոկհոլմի ֆոնդային բորսայի ոչ աշխատանքային օրերը 2025-ին

ԱմսաթիվՈչ աշխատանքային օր
Հունվարի 1Ամանոր
Հունվարի 6Աստվածահայտնության օր
Ապրիլի 18Ավագ ուրբաթ
Ապրիլի 21Զատիկի Երկուշաբթի
Մայիսի 1Աշխատավորների օր
Մայիսի 29Համբարձման տոն
Հունիսի 6Շվեդիայի Ազգային Օր
Հունիսի 20Ամառային արևադարձի նախօրե
Դեկտեմբերի 24Սուրբ Ծննդյան նախօրե
Դեկտեմբերի 25Սուրբ ծնունդ
Դեկտեմբերի 26Նվերների օր
Դեկտեմբերի 31Ամանորի նախօրե

 

Լոնդոնի ֆոնդային բորսա 

 

Լոնդոնի ֆոնդային բորսայի աշխատանքային ժամերը

Աշխատանքային ժամերը Լոնդոնի ժամանակովԺամերը Երևանի ժամանակով, երբ գործում է

Greenwich Mean Time (GMT) -ը

Ժամերը Երևանի ժամանակով, երբ գործում է British Summer Time (BST) -ը

Մարտի 30 – Հոկտեմբերի 26 2025

8:00 – 16:3012:00 – 20:3011:00 – 19:30

 

Լոնդոնի ֆոնդային բորսայի ոչ աշխատանքային օրերը 2025-ին

ԱմսաթիվՈչ աշխատանքային օր
Հունվարի 1Ամանոր
Ապրիլի 18Ավագ ուրբաթ
Ապրիլի 21Զատիկի Երկուշաբթի
Մայիսի 5Մայիսի բանկային արձակուրդ
Մայիսի 26Գարնանային բանկային արձակուրդ
Օգոստոսի 25Ամառային բանկային արձակուրդ
Դեկտեմբերի 25Սուրբ ծնունդ
Դեկտեմբերի 26Նվերների օր

 

Հայաստանի ֆոնդային բորսա

 

Հայաստանի ֆոնդային բորսայի աշխատանքային ժամերը

Ժամեր Երևանի ժամանակով
11:00 – 15:05

 

Հայաստանի ֆոնդային բորսայի ոչ աշխատանքային օրերը 2025-ին

ԱմսաթիվՈչ աշխատանքային օր
Հունվարի 1Ամանորյա տոներ
Հունվարի 2Ամանորյա տոներ
Հունվարի 6Սուրբ Ծնունդ և Հայտնություն
Հունվարի 28Բանակի օր
Ապրիլի 24Ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մայիսի 1Աշխատանքի օր
Մայիսի 9Հաղթանակի և խաղաղության տոն
Մայիսի 28Հանրապետության տոն

 

Կարևոր

Այս հոդվածը ներկայացնում է Apricot Capital-ի հավելվածի միջոցով հասանելի բորսաների 2025 թվականի ոչ աշխատանքային օրերի ընդհանուր ցանկը։ Նշված ամսաթվերը ներկայացնում են այն օրերը, երբ համապատասխան ֆոնդային բորսաներն ամբողջապես փակ են։

Այս ցանկը չի ներառում պարտատոմսերի շուկայի առանձին ոչ աշխատանքային օրերը կամ որոշակի օրերին բորսաների կարճ գրաֆիկով աշխատանքային օրերը։

Ոչ աշխատանքային օրերի գրաֆիկները կարող են փոփոխվել։ Անսպասելի իրադարձությունները, ինչպիսիք են նոր տոները կամ ազգային իրադարձությունները, կարող են հանգեցնել բորսաների լրացուցիչ փակումների։ Ամենաճշգրիտ և թարմացված տեղեկատվության համար միշտ ստուգեք համապատասխան բորսաների պաշտոնական կայքերը։

 

Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով

Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store-ից և Google Play-ից։

Իմացեք ավելին ներդրումների մասին Էփրիքոթ Ակադեմիայում։ 

 

Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:

 

Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

 

*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:

Վերջին թարմացումը՝ 23.01.2025 16:43