Apricot Capital-ի աշխատակիցներն անցան կիբերանվտանգության թեմայով դասընթաց

Հոկտեմբեր ամիսը ամբողջ աշխարհում նշվում է որպես կիբերանվտանգության իրազեկման ամիս։ Լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտի ամենահեղինակավոր ստանդարտներից մեկի՝ ISO/IEC 27001:2022 հավաստագրի արժանացած ընկերություն՝ Apricot Capital-ը շարունակում է իր նախաձեռնությունները՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը ոչ միայն լայն հանրության, այլև սեփական թիմի շրջանում։

 

Այս ամսվա շրջանակում Apricot Capital-ի աշխատակիցների համար կազմակերպվեց հատուկ դասընթաց, որի ընթացքում նրանք վերանայեցին կիբերանվտանգության հիմնական կանոնները, ծանոթացան ֆիշինգի և խարդախությունների կանխարգելման լավագույն մեթոդներին, ինչպես նաև վերհիշեցին ընկերության տեղեկատվական անվտանգության ներքին քաղաքականությունները։

Մենք վստահ ենք, որ աշխատակիցների գիտելիքն ու զգոնությունը նույնքան կարևոր են, որքան տեխնոլոգիական լուծումները․ հենց այդ համադրությունն է ապահովում մեր հաճախորդների և ընկերության իրական պաշտպանությունը։

Նշենք, որ ավելի վաղ Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը հարցազրույց էր տվել «Առկա» լրատվական գործակալությանը, որտեղ անդրադարձել էր ներդրողների համար կիբերանվտանգության կարևորությանն ու դրա պահպանման հիմնական կանոններին։ Հարցազրույցի ամբողջական տեքստը կարող եք կարդալ «Առկա»-ի կայքում։

Վերջին թարմացումը՝ 21.10.2025 15:19