
Apricot Capital-ում ԱՄՆ արժեթղթերի շուկային միանում են նաև եվրոպական և բրիտանական շուկաները՝ Լոնդոնից և Ֆրանկֆուրտից մինչև Փարիզ, Միլան, Մադրիդ, Ամստերդամ, Ցյուրիխ և այլ շուկաներ։
Apricot Capital: Trade & Invest հավելվածում այժմ կարող ես ներդրումներ կատարել եվրոպական առաջատար բորսաներում ցուցակված 200+ ընկերությունների բաժնետոմսերում։
Բացահայտիր եվրոպական ընկերություններ տարբեր ոլորտներից՝ տեխնոլոգիաներ, ֆինանսներ, ավտոարդյունաբերություն, շքեղության ապրանքներ, առողջապահություն, էներգետիկա և այլն։
Հասանելի բաժնետոմսերի ցանկում են՝
Ferrari • LVMH • Mercedes-Benz • adidas • SAP • ASML • Shell • Wizz Air
Հավելվածում առևտրի համար հասանելի արժեթղթերի ամբողջական ցանկին ծանոթացիր հղումով․
ՏԵՍՆԵԼ ՑԱՆԿԸ
Չե՞ս գտնում նախընտրածդ արժեթուղթը
Ուղարկիր քեզ հետաքրքրող արժեթղթի անվանումը կամ ticker-ը՝ brokerage@apricotcapital.am հասցեին կամ զանգահարիր մեզ։
Մենք այն հասանելի կդարձնենք Apricot Capital հավելվածում մինչև 24 ժամվա ընթացքում՝ աշխատանքային օրերին։
Կարևոր է
- Եվրոպական շուկաներում արժեթղթեր ձեռք բերելու համար բրոքերային հաշվիդ պետք է ունենաս համապատասխան արժույթ։ Անհրաժեշտ արժութային փոխարկումը կարող ես կատարել հենց հավելվածում։
- Շուկաների բացման և փակման ժամերին կարող ես ծանոթանալ այստեղ։
Կատարիր առաջին ներդրումը եվրոպական շուկայում Apricot Capital-ի միջոցով։
ԲԱՑԵԼ ՀԱՇԻՎ
ՆԵՐԲԵՌՆԵԼ ՀԱՎԵԼՎԱԾԸ