fbpx

Apricot Capital-ի աջակցությամբ կայացավ տ.գ.դ պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանի անվան ուսանողական գիտաժողովը

Պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանի անվան ուսանողական գիտաժողովը՝ «ՀՀ կապիտալի շուկայի կայացման ուղիներն ու հեռանկարները», երկու օր շարունակ ՀՊՏՀ հյուրընկալ հարկի տակ էր համախմբել անվանի գիտնականի գործընկերներին, ուսանողներին, հարազատ մարդկանց։ Հնչեցին արժեքավոր գիտական զեկուցումներ, արժևորվեց Աշոտ Սալնազարյանի անցած ուղին, մասնակիցները հնարավորություն ստացան դիտելու նրա մասին պատմող «Պարզապես մարդ եմ» ֆիլմը, որը սիրելի ընկերոջ և գործընկերոջ մասին արթնացրեց վառ ու նվիրական հիշողություններ։

Գիտաժողովը կազմակերպվեց Apricot Capital-ի աջակցությամբ, որի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանն ընդգրկված էր մրցութային հանձնաժողովի կազմում։

Գիտաժողովի բոլոր մասնակիցները հավաստագրեր, նվերներ, ինչպես նաև ոլորտի առաջատար ֆինանսական ընկերություններում փորձառություն անցնելու հնարավորություն ստացան կազմակերպիչներից։

 

Վերջին թարմացումը՝ 25.09.2023 15:20