fbpx

Ակտիվների կառավարում

Ներկայիս բարդ շուկայական պայմաններում նույնիսկ ամենափորձառու ներդրողների առջև դրված է իրենց ներդրումներին հետևելու և շուկայի փոփոխվող պայմաններին արագ արձագանքնելու խնդիրը։

Մեր մասնագետները անընդհատ փոփոխվող միջավայրում արագ կողմնորոշվելու հարցում պատրաստակամ են աջակցել այն ներդրողներին, ովքեր ցանկանում են ազատվել ակտիվների նկատմամբ անընդհատ վերահսկողությունից։

ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ-ն իր հաճախորդներին առաջարկում է տարբեր ռազմավարություններ անհատական ներդրումների կառավարման համար՝ հաշվի առնելով հաճախորդների անհատական կարիքները։

Մեր ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացվում է հեղինակավոր աուդիտորական ընկերությունների կողմից:

ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

 

Ակտիվների կառավարման ծառայությունների վերաբերյալ հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել +374 (60) 70-71-11 հեռախոսահամարով կամ այցելել Վազգեն Սարգսյան 10 հասցեում գտնվող ընկերության գրասենյակ։ Մեր աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9։00 – 18։00:

Ստորև կարող եք ծանոթանալ սակագներին՝

Վերջին թարմացումը՝ 25.09.2023 13:54