
Էփրիքոթ Կապիտալը նշում է իր գործունեության մեկ տարին
Այսօր լրացավ Էփրիքոթ Կապիտալի գործունեության մեկ տարին։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր աշխատակիցներին, գործընկերներին և հաճախորդներին մեր կողքին լինելու համար։
Էփրիքոթ Կապիտալի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը սեպտեմբերի 11-13-ին Նյու Յորքում մասնակցել է ֆինթեք ոլորտի ամենամեծ միջոցառմանը՝ FinovateFall 2023-ին։
Միջոցառման ընթացքում ավելի քան 70 ստարտափեր և կայացած ընկերություններ ներկայացրել են իրենց լավագույն նորարարական ֆինանսական և բանկային տեխնոլոգիական լուծումները։
Finovate-ը գերազանց հնարավորություն էր ֆինթեք տեխնոլոգիաների վերջին միտումներին ծանոթանալու և պոտենցիալ գործընկերների ու հաճախորդների հետ համագործակցությունն ընդլայնելու համար։
Վերջին թարմացումը՝ 21.11.2023 15:39