
Հրապարակվել են ԱՄՆ գնաճի տվյալները
Գնաճի տվյալների հրապարակումից հետո, ԱՄՆ բաժնետոմսերի գները երեքշաբթի օրը գրանցել են այս տարվա ամենաբարձր ցուցանիշները
Նախորդ շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստի համար դիմող ամերիկացիների թիվը կտրուկ նվազել է՝ գրանցելով այս տարվա փետրվար ամսից ի վեր նվազագույն ցուցանիշը։
ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի զեկույցի համաձայն գործազրկության նպաստի առաջնային դիմումների թիվը սեպտեմբերի 2-ին ավարտվող շաբաթվա ընթացքում կտրուկ նվազել է մինչև 216,000։
Reuters գործակալության կողմից տնտեսագետների շրջանում կատարված հարցման արդյունքներով կանխատեսվում էր 234,000 նոր դիմում։
Շարունակական դիմումների թիվը կազմել է 1.67 միլիոն՝ նախորդ շաբաթվա համեմատ նվազելով 50,000-ով։
Վերջին թարմացումը՝ 08.09.2023 00:00