![Փաուելի ելույթից հետո նվազել են ամերիկյան ինդեքսները](https://sp-ao.shortpixel.ai/client/to_auto,q_lossless,ret_img/https://apricotcapital.am/wp-content/uploads/2023/11/im-366898.jpg)
Փաուելի ելույթից հետո նվազել են ամերիկյան ինդեքսները
Dow Jones-ը նվազել է 0.68%-ով, S&P 500-ը՝ 0.81%-ով, Nasdaq-ը՝ 0.94%-ով։
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն (ԴՊՀ) անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.25%-5.5%, ինչը վերջին 20 տարիների առավելագույն տոկոսադրույքն է։
Կարգավորողը տեղեկացրել է նաև մինչև տարեվերջ տոկոսադրույքների ևս 1 բարձրացման հավանականության մասին՝ 25 բազիսային կետով, ինչի նպատակը գնաճը կենտրոնական բանկի կողմից սահմանված 2% թիրախային ցուցանիշին մոտեցնելն է։
ԴՊՀ-ի կանխատեսումների և ծրագրվող քաղաքականության մասին հայտարարության հրապարակումից հետո պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է, մասնավորապես, 2 տարի ժամկետայնություն ունեցող գանձապետական պարտատոմսի եկամտաբերությունը հասել է վերջին 17 տարիների առավելագույն մակարդակին՝ մոտ 5,2%: ԱՄՆ-ի հիմնական ֆոնդային ինդեքսների արժեքները նվազել են։
Վերջին թարմացումը՝ 26.09.2023 00:00