
ԱՄՆ-ում գնաճը նվազել է մինչև 3.2%, ինչի արդյունքում աճել են բաժնետոմսերի և պարտատոմսերի գները
S&P 500 ինդեքսի արժեքն աճել է 1.9%-ով՝ գրանցելով ապրիլ ամսից ի վեր ինդեքսի ամենամեծ մեկօրյա աճը։
ԱՄՆ ՀՆԱ-ն տարվա երրորդ եռամսյակում զգալիորեն աճել է, չնայած տոկոսադրույքների՝ վերջին 22 տարիների ամենաբարձր մակարդակին:
Տնտեսական աճը տարեկան կտրվածքով կազմել է 4.9%, ինչը զգալիորեն գերազանցում է երկրորդ եռամսյակի 2.1% և երրորդ եռամսյակի համար տնտեսագետների կողմից կանխատեսված 4.3% աճի ցուցանիշները։
ՀՆԱ-ի աճը հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ամենաարագն է 2021թ.-ից ի վեր, ինչը թույլ է տալիս հերքել այս տարվա գարնանը գրանցված բանկային ճգնաժամից հետո երկրում մինչև տարեվերջ տնտեսական անկում գրանցվելու վերաբերյալ կանխատեսումները։
Վերջին թարմացումը՝ 27.10.2023 16:00