Ոսկու գինը հասել է իր պատմական առավելագույն մակարդակին՝ 2,130 դոլարի
Ըստ վերլուծաբանների կանխատեսումների՝ ոսկու գինը հաջորդ տարի կհասնի նոր բարձրակետերի և հավանաբար կշարունակի 2000 դոլարից բարձր մնալ։
ԱՄՆ ՀՆԱ-ն տարվա երրորդ եռամսյակում զգալիորեն աճել է, չնայած տոկոսադրույքների՝ վերջին 22 տարիների ամենաբարձր մակարդակին:
Տնտեսական աճը տարեկան կտրվածքով կազմել է 4.9%, ինչը զգալիորեն գերազանցում է երկրորդ եռամսյակի 2.1% և երրորդ եռամսյակի համար տնտեսագետների կողմից կանխատեսված 4.3% աճի ցուցանիշները։
ՀՆԱ-ի աճը հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ամենաարագն է 2021թ.-ից ի վեր, ինչը թույլ է տալիս հերքել այս տարվա գարնանը գրանցված բանկային ճգնաժամից հետո երկրում մինչև տարեվերջ տնտեսական անկում գրանցվելու վերաբերյալ կանխատեսումները։
Վերջին թարմացումը՝ 27.10.2023 16:00