fbpx

Deutsche Bank-ի տնտեսագետները ԱՄՆ-ում տոկոսադրույքների նվազեցումներ են կանխատեսում 2024 թվականին

Deutsche Bank-ի տնտեսագետների կանխատեսմամբ՝ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) «ագրեսիվ» կերպով կնվազեցնի տոկոսադրույքներր, քանի որ հաջորդ տարվա առաջին կիսամյակում ԱՄՆ-ում «մեղմ» տնտեսական անկում է սպասվում։

Բանկի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2024 թվականին ԴՊՀ-ն ընդհանուր 175 բազիսային կետով  կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ 2024թ․-ի առաջին 2 եռամսյակներում տնտեսական անկում կգրանցվի, ինչը կհանգեցնի գործազրկության մակարդակի «բավականին կտրուկ աճի»՝ մինչև 4․6%՝ ներկայիս 3․9%-ի փոխարեն։ Միաժամանակ տնտեսական անկումը «կթուլացնի» գնաճային ճնշումները։

Deutsche Bank-ի կանխատեսմամբ՝ ԴՊՀ-ն 2024 թվականի հունիսին կայանալիք նիստի ժամանակ 50 բազիսային կետով կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչին կհաջորդի ևս 125 բազիսային կետով կրճատում տարվա ընթացքում։

Deutsche Bank-ի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ S&P 500 ինդեքսը 2024թ.-ի արդյունքներով կունենա այս տարվա համեմատ 12% աճ՝ հասնելով ռեկորդային 5,100 միավորի։

istockphoto 939248364 612x612 1

Վերջին թարմացումը՝ 29.11.2023 17:00