ԱՄՆ-ում գնաճը նվազել է մինչև 3.2%, ինչի արդյունքում աճել են բաժնետոմսերի և պարտատոմսերի գները
S&P 500 ինդեքսի արժեքն աճել է 1.9%-ով՝ գրանցելով ապրիլ ամսից ի վեր ինդեքսի ամենամեծ մեկօրյա աճը։
Չորեքշաբթի օրը Ուոլ Սթրիթի հիմնական ինդեքսները կտրուկ անկում են գրանցել երկրի կենտրոնական բանկի պաշտոնյաների կողմից տոկոսադրույքների էլ ավելի բարձրացման անհրաժեշտության մասին բարձրաձայնելուց հետո։
Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ հուլիսյան հանդիպման արձանագրությունները ցույց են տվել, որ կարգավորողների մեծ մասը շարունակում է առաջնահերթություն տալ գնաճի դեմ պայքարին՝ ավելացնելով ներդրողների անորոշությունը տոկոսադրույքների հեռանկարի վերաբերյալ:
Արդյունքում S&P 500 ինդեքսի արժեքը նվազել է 0.76%ով, The Nasdaq Composite-ը նվազել է 1.15%-ով, Dow Jones Industrial Average-ը 0.52%-ով։

Վերջին թարմացումը՝ 25.09.2023 13:27