Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 12%
Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 350 բազիսային կետով՝ սահմանելով 12%։
SEC-ը հավանություն է տվել 11 բիթքոին ETF-ի՝ բազմաթիվ նոր ներդրողների համար ճանապարհ բացելով դեպի կրիպտոարժույթների աշխարհ:
Բիթքոինի ստեղծման օրվանից յուրաքանչյուր անձ, ով ցանկանում էր ձեռք բերել բիթքոին, պետք է կամ թվային դրամապանակ ունենար կամ էլ հաշիվ բացեր թվային արժույթի առևտրային հարթակում, ինչպիսիք են Coinbase-ը կամ Binance-ը:
Այսուհետ բիթքոինի ֆոնդերը կշրջանառվեն ֆոնդային բորսաներում և բիթքոին ձեռք բերելու համար բավական կլինի գնել բիթքոինի ETF:
ETF-ն ակտիվների կամ ակտիվների խմբի մեջ ներդրումներ կատարելու հեշտ միջոց է՝ առանց ուղղակիորեն գնելու ակտիվները: Օրինակ, SPDR Gold Shares ETF-ն թույլ է տալիս յուրաքանչյուրին ներդրումներ կատարել ոսկու մեջ՝ առանց ձուլակտորը պահելու կամ պահպանման վայր գտնելու։ ETF-ները կարող են հեշտությամբ գնվել և վաճառվել նաև ֆոնդային բորսաներում:
Բիթքոինի ETF-ները ընդունելու որոշումը մեծ հաղթանակ է խոշոր ֆոնդերի կառավարիչների համար, ինչպիսիք են BlackRock-ը, Fidelity Investments-ը և Invesco-ն, ովքեր կառավարելու են ֆոնդերը և հավանաբար հենց այսօրվանից մուտք կգործեն շուկա՝ սկսելով թեժ մրցակցությունը շուկայական մասնաբաժնի համար:
Բիթքոինի ETF-ները հաստատելու որոշման վերաբերյալ սպասումներն արդեն իսկ բարձրացրել են բիթքոինի գինը վերջին ամիսներին։ Ակնկալվում է, որ ֆոնդային բորսա մուտք գործելուց հետո բիթքոինն էլ ավելի մեծ պահանջարկ կունենա։
Վերջին թարմացումը՝ 13.01.2024 14:32