
ԱՄՆ գործազրկության նպաստի դիմումների թիվը գրանցել է այս տարվա փետրվար ամսից ի վեր նվազագույն ցուցանիշը
Reuters գործակալության կողմից տնտեսագետների շրջանում կատարված հարցման արդյունքներով կանխատեսվում էր 234,000 նոր դիմում։
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն (ԴՊՀ) անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.25%-5.5%, ինչը վերջին 20 տարիների առավելագույն տոկոսադրույքն է։
Կարգավորողը տեղեկացրել է նաև մինչև տարեվերջ տոկոսադրույքների ևս 1 բարձրացման հավանականության մասին՝ 25 բազիսային կետով, ինչի նպատակը գնաճը կենտրոնական բանկի կողմից սահմանված 2% թիրախային ցուցանիշին մոտեցնելն է։
ԴՊՀ-ի կանխատեսումների և ծրագրվող քաղաքականության մասին հայտարարության հրապարակումից հետո պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է, մասնավորապես, 2 տարի ժամկետայնություն ունեցող գանձապետական պարտատոմսի եկամտաբերությունը հասել է վերջին 17 տարիների առավելագույն մակարդակին՝ մոտ 5,2%: ԱՄՆ-ի հիմնական ֆոնդային ինդեքսների արժեքները նվազել են։
Վերջին թարմացումը՝ 26.09.2023 00:00