
ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը հասել է մինչև 3․9%՝ առավելագույնը 2022թ․-ի հունվարից ի վեր
Երկրում նոր աշխատատեղերի թիվն ավելացել է 150,000՝ գրանցելով հունիսից ի վեր ամենացածր ցուցանիշը։
ԱՄՆ ՀՆԱ-ն տարվա երրորդ եռամսյակում զգալիորեն աճել է, չնայած տոկոսադրույքների՝ վերջին 22 տարիների ամենաբարձր մակարդակին:
Տնտեսական աճը տարեկան կտրվածքով կազմել է 4.9%, ինչը զգալիորեն գերազանցում է երկրորդ եռամսյակի 2.1% և երրորդ եռամսյակի համար տնտեսագետների կողմից կանխատեսված 4.3% աճի ցուցանիշները։
ՀՆԱ-ի աճը հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ամենաարագն է 2021թ.-ից ի վեր, ինչը թույլ է տալիս հերքել այս տարվա գարնանը գրանցված բանկային ճգնաժամից հետո երկրում մինչև տարեվերջ տնտեսական անկում գրանցվելու վերաբերյալ կանխատեսումները։
Վերջին թարմացումը՝ 27.10.2023 16:00